Financial Times-ը թերթը, հետեւելով Time ամսագրին, Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկին ճանաչել է «Տարվա մարդ»:Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, թերթն առաջնային է համարել գործարարի ձեռքբերումներն իր ընկերության կողմից էլեկտրամոբիլների արտադրության ոլորտում։Պարբերականը նշում է, որ Մասկը գրեթե մեկ տասնամյակ ստիպված է եղել «ոչ միայն ստեղծել էլեկտրական մեքենաների շուկան գրեթե միայնակ», այլեւ պայքարել է կոռուպցիայի եւ բորսայում խաղացող որոշ ներդրողների դեմ։ 14.12.2021 | 09:41 Ծաղրածու եւ հանճար․ Իլոն Մասկը ճանաչվել է «Տարվա մարդ»՝ ըստ Time ամսագրի «Երկար ժամանակ ավտոմոբիլային արդյունաբերության մնացած հատվածը, ըստ էության, Tesla-ն եւ ինձ անվանում էր հիմարներ ու խարդախներ: Նրանք ասում էին, որ էլեկտրամոբիլները չեն աշխատի, դուք չեք կարողանա հասնել անհրաժեշտ բնութագրիչների: Իսկ եթե նույնիսկ կարողանաք, ոչ ոք չի գնի դրանք», - պատմել է Մասկը թերթին տված հարցազրույցում՝ նշելով նաեւ էկոակտիվիստների ներդրումը էլեկտրական մեքենաների ժողովրդականության աճում:Պարբերականը, ճանաչելով գործարարին «Տարվա մարդ», նաեւ նշել է նրա «գերակտիվությունը» Twitter-ում, ցանցում կրիպտոարժույթների առաջմղումը եւ օգտատերերի շրջանում դրանց նկատմամբ հետաքրքրության ուժեղացումը, ինչպես նաեւ տիեզերական ոլորտում ձեռքբերումները: Թերթը Մասկին անվանում է «իր ժամանակի իսկապես նորարար ձեռնարկատեր» եւ հիշեցնում, որ նա դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը։ Tweet Դիտում՝ 3339