Twitter-ի օգտատերերը քվեարկել են Tesla-ում Մասկի 10% բաժնետոմսերի վաճառքի օգտին

08.11.2021 | 16:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Tesla #Իլոն Մասկ #բաժնետոմսեր
Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը հանգստյան օրերին հարցում էր իրականացնել Twitter-ում, որտեղ օգտատերերին հարցրել էր՝ արդյոք պետք է վաճառի ընկերության իր բաժնետոմսերի 10%-ը՝ հարկերը վճարելու համար, հաղորդում է RBC-ն։

«Վերջերս չափազանց շատ է խոսվում այն մասին, որ չիրացված շահույթը հարկերից խուսափելու միջոց է, ուստի ես առաջարկում եմ վաճառել Tesla-ի իմ բաժնետոմսերի 10%-ը»,- գրել էր Մասկը։

Գործարարն ընդգծել է, որ ինքը կանխիկ աշխատավարձ կամ բոնուսներ չի ստանում, իսկ իր ողջ կարողությունը բաժնետոմսերի տեսքով է։ «Հետեւաբար, անձամբ ինձ համար հարկ վճարելու միակ միջոցը բաժնետոմսերի վաճառքն է»,- հարցման մեկնաբանությունում գրել էր Իլոն Մասկը։ Նա նաեւ ասել էր, որ ենթարկվելու է հարցման ցանկացած արդյունքի։

Ամերիկյան օրենքներով՝ բաժնետոմսերի սեփականատերն եկամտահարկ չի վճարում, քանի դեռ չի վաճառել դրանք։ Միայն թղթով ստացված շահույթը կոչվում է չիրացված:



Հարցմանը մասնակից Twitter-ի ավելի քան 3.5 միլիոն օգտատերերի մեծ մասը՝ 57,9%-ը պաշտպանել է բաժնետոմսերի վաճառքի գաղափարը, դեմ է արտահայտվել 42,1%-ը։

Reuters-ը նշել է, որ հունիսի 30-ի դրությամբ Իլոն Մասկն ուներ Tesla-ի մոտ 170.5 մլն բաժնետոմս։ Նոյեմբերի 5-ին՝ առուվաճառքի փակման պահին, ընկերության մեկ բաժնետոմսն արժեր $1222։ Այսպիսով, Մասկին պատկանող բաժնետոմսերի 10%-ը կազմում է գրեթե $21 մլրդ, հաշվարկել է գործակալությունը։
Դիտում՝ 3347
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW