Թրամփն ու Մասկը դեմ են հարուստների համար հարկի ներդրմանը

28.10.2021 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դոնալդ Թրամփ #Իլոն Մասկ #հարկեր
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը եւ ամերիկացի գործարար Իլոն Մասկը դեմ են արտահայտվել «միլիարդատերերի համար հարկին», որն ԱՄՆ Կոնգրեսում քարոզում են Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ նախկին ղեկավարի խոսքով՝ եթե հարկը մտցվի, ամերիկացի միլիարդատերերը կնախընտրեն մեկնել այլ երկիր։ «Ես գիտեմ բոլոր այն երկրները, որոնք իմաստուն ղեկավարություն ունեն, նրանք հիացած են նրանով, թե ինչ են անում արմատական ձախ մոլագարները Կոնգրեսում»,- ասել է Թրամփը։

Իր հերթին, Մասկը Twitter-ում ընդգծել է, որ բնակչության առավել հարուստ շերտերի համար հարկի ներդրումը չի օգնի լուծել ԱՄՆ-ի պետական պարտքի խնդիրը, որը գերազանցում է $28,9 տրիլիոնը։ «Բոլոր միլիարդատերերի վրա նույնիսկ 100% հարկ սահմանելը միայն մասամբ կփակի այս գումարը, հետեւաբար, ակնհայտ է, որ մնացած միջոցները կվերցվեն հասարակ բնակչությունից»,- ասել է գործարարը։

Նախաձեռնության համաձայն՝ ամերիկացի միլիարդատերերը պետք է հարկեր վճարեն ոչ միայն իրենց ուղղակի եկամուտներից, այլեւ ակտիվների, այդ թվում՝ բաժնետոմսերի արժեքի աճից։ Ներկայումս հարկը վճարվում է միայն դրանց վաճառելու դեպքում։

Ըստ հայտարարված ծրագրերի՝ հարկը կտարածվի այն ամերիկացիների վրա, ովքեր ունեն $1 միլիարդից ավել ակտիվներ կամ երեք տարի անընդմեջ ստանում են առնվազն $100 միլիոն եկամուտ։ Ընդհանուր առմամբ, այն կարող է տարածվել ավելի քան 700 մարդու վրա: Ենթադրվում է, որ ստացված միջոցները կուղղվեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի սոցիալ-տնտեսական օրակարգի ֆինանսավորմանը։
Դիտում՝ 3839
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW