Tesla-ի եւ SpaceX-ի հիմնադիրը, աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, ճանաչվել է «Տարվա մարդ»՝ ըստ Time ամսագրի։«Նա մի մարդ է, ով ձգտում է փրկել մեր մոլորակը եւ օգնում մեզ բնակեցնել նորը՝ ծաղրածու, հանճար, սադրիչ, կանխատեսող, արդյունաբերող, շոումեն։ Նրա SpaceX ստարտափը առաջ է անցել Boeing-ից՝ ԱՄՆ-ի տիեզերական ապագան գրավելու համար: Նրա Tesla մեքենաշինական ընկերությունը վերահսկում է բազմամիլիարդանոց ավտոմեքենաների շուկայի երկու երրորդը, ինչը Մասկին դարձնում է $250 միլիարդանոց կարողության սեփականատեր եւ պատմության մեջ երբեւէ ամենահարուստ մասնավոր անձ»,- գրել է Time-ը։Հիշեցնենք, որ Իլոն Մասկը զարգացնում է նաեւ Starlink արբանյակային համակարգի միջոցով ամբողջ աշխարհն անլար ինտերնետով ապահովելու նախագիծը, որում ներդրումները կարող են հասնել $20-30 միլիարդի։ Tweet Դիտում՝ 3810