Starlink. Իլոն Մասկի նոր գաղափարը կարժենա $20-30 միլիարդ

30.06.2021 | 12:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Starlink #Իլոն Մասկ #անլար ինտերնետ
Starlink արբանյակային համակարգի միջոցով ամբողջ աշխարհն անլար ինտերնետով ապահովելու նախագծում ընդհանուր ներդրումները կարող են հասնել $20-30 միլիարդի:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին տեսակապի միջոցով նախօրեին հայտարարել է SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը՝ ելույթ ունենալով Mobile World Congress-ի հարթակում, որը կազմակերպվել էր Բարսելոնայում:

Նրա խոսքով, նախնական ներդրումները Starlink-ում կկազմեն $5-10 միլիարդ՝ մինչեւ նախագիծը կհասնի դրական դրամական հոսքերի: Միաժամանակ, ծրագրի ողջ գոյության ընթացքում ներդրումների ընդհանուր ծավալը կարող է հասնել $20-30 միլիարդի: «Այլ կերպ ասած, սա շատ է», - ասել է Մասկը:



Starlink ցանցը նախատեսված է ինտերնետ հասանելիությունն ապահովելու համար՝ երկրագնդի ցածր ուղեծրում մեծ թվով՝ մինչեւ 500 կգ քաշով փոքր սարքերի տեղակայման հաշվին: 2019-ի մայիսին տիեզերք բարձրացան առաջին 60 սարքերը:
Դիտում՝ 3182

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW