$458 միլիարդի աճ. աշխարհի 10 ամենահարստացած միլիարդատերերի վարկանիշը
22.12.2021 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ /












Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ սա 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում աշխարհի բոլոր միլիարդատերերի կարողության ընդհանուր աճի ($1.6 տրլն) քառորդից ավել է:
Աշխարհի 10 ամենահարստացած միլիարդատերերից վեցն ապրում են ԱՄՆ-ում։ Նրանք բոլորը տեխնոլոգիական կամ հարակից ոլորտների ներկայացուցիչներ են։ 2021 թվականին ԱՄՆ-ի ամենահարստացած միլիարդատերերի ընդհանուր կարողությունն աճել է $304 միլիարդով։
Ամբողջ աշխարհում բազմաթիվ շուկաների արագ աճի ֆոնին, Forbes-ի դոլարային արտահայտությամբ 10 ամենահարստացած միլիարդատերերի վարկանիշում ներառված են նաեւ գործարարներ Հնդկաստանից, Ֆրանսիայից, Չինաստանից եւ Հոնկոնգից:
1. Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկ (ԱՄՆ). 2021 թվականին նրա կարողության աճը կազմել է $109.8 միլիարդ: Ընդհանուր կարողությունը՝ $265.4 միլիարդ:
2. Adani Group կոնգլոմերատի հիմնադիր Գաուտամ Ադանի (Հնդկաստան). 2021 թվականին նրա կարողության աճը կազմել է $52.5 միլիարդ: Ընդհանուր կարողությունը՝ $81.1 միլիարդ: Adani Group-ը զբաղվում է ենթակառուցվածքների զարգացմամբ, հումքի մատակարարմամբ, էներգետիկայով եւ անշարժ գույքով:
3. Alphabet-ի (Google-ի մայր ընկերություն) խոշոր բաժնետեր եւ տնօրենների խորհրդի անդամ Լարի Փեյջ (ԱՄՆ). 2021 թվականին նրա կարողության աճը կազմել է $49.1 միլիարդ: Ընդհանուր կարողությունը՝ $126.3 միլիարդ։
4. Oracle-ի հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ եւ տեխնոլոգիաների գծով տնօրեն Լարի Էլիսոն (ԱՄՆ). 2021 թվականին նրա կարողության աճը կազմել է $47.5 միլիարդ: Ընդհանուր կարողությունը՝ $135.7 միլիարդ:
5. Google-ի համահիմնադիր, Alphabet-ի տնօրենների խորհրդի անդամ Սերգեյ Բրին (ԱՄՆ). 2021 թվականին նրա կարողության աճը կազմել է $46.7 միլիարդ: Ընդհանուր կարողությունը՝ $121.7 միլիարդ։
6. Louis Vuitton Moët Hennessy (LVMH) ընկերությունների խմբի նախագահ եւ ղեկավար Բեռնար Առնո (Ֆրանսիա). 2021 թվականին նրա կարողության աճը կազմել է $43 միլիարդ: Ընդհանուր կարողությունը` $193.9 միլիարդ: LVMH ընկերությունների խմբին է պատկանում Louis Vuitton նորաձեւության տունը, Moët շամպայնի արտադրողն ու Hennessy կոնյակի տունը, ինչպես նաեւ այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Fendi-ն, Christian Dior-ը եւ Givenchy-ն:
7. Microsoft-ի նախկին գլխավոր տնօրեն (2000-2014թթ.), Los Angeles Clippers բասկետբոլային ակումբի սեփականատեր Սթիվեն Բալմեր (ԱՄՆ). 2021 թվականին նրա կարողության աճը կազմել է $32.3 միլիարդ: Ընդհանուր կարողությունը՝ $107.5 միլիարդ։
8. TikTok հավելվածը մշակած ByteDance ընկերության հիմնադիր Չժան Իմին (Չինաստան). 2021 թվականին նրա կարողության աճը կազմել է $31.7 միլիարդ: Ընդհանուր կարողությունը՝ $59.4 միլիարդ։
9. Մարտկոցներ արտադրող Contemporary Amperex Technology ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռոբին Ցզեն (Հոնկոնգ). 2021 թվականին նրա կարողության աճը կազմել է $26.8 միլիարդ: Ընդհանուր կարողությունը՝ $57.6 միլիարդ:
10. Microsoft-ի համահիմնադիր եւ նախկին խոշորագույն բաժնետեր Բիլ Գեյթս (ԱՄՆ). 2021 թվականին նրա կարողության աճը կազմել է $18.9 միլիարդ: Ընդհանուր կարողությունը՝ $139.2 միլիարդ։
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: