Չնայած կորոնավիրուսի նոր շտամերի վերաբերյալ մտահոգություններին, հաջորդ տարի տնտեսությունը չի բախվի ստագնացիային, ինչպես կարծում են որոշ վերլուծաբաններ, նշվում է Deutsche Bank-ի 2022 թվականի 10 գլխավոր թեմաներին նվիրված զեկույցում։Ինչպես գրում է RBC-ն, բանկի փորձագետները կարծում են, որ ձեւավորվող միտումը կարելի է բնութագրել growthflation տերմինով՝ բարձր աճի տեմպերի եւ բարձր գնաճի համակցություն։ Եթե նոր շտամով պայմանավորված հիմնարար փոփոխություններ տեղի չունենան, ապա հաջորդ տարի համավարակի հետ կապված իրավիճակը կթեթեւանա, իսկ քաղաքականությունը ֆինանսական շուկաներում կմնա մեղմ, ինչը շարունակական աճի հնարավորություններ կտա։ Միաժամանակ, «ուղղաթիռային փողերը»՝ համավարակի ժամանակ բնակչությանն աջակցելուն ուղղված միջոցները, կպահպանեն գնաճը բարձր մակարդակում։ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը գնաճը զսպելու համար ավելի ագրեսիվ մեթոդներ կփորձի կիրառել, ինչը կխստացնի պայմանները ներդրողների համար՝ մինչեւ նրանք հարմարվեն նոր իրավիճակին։***Չնայած կորոնավիրուսի նոր շտամերին, ներառյալ omicron-ը, Deutsche Bank-ը COVID-19-ի դեմ պայքարում հաջողություններ է ակնկալում։ Առաջին գործոնը բնակչության համար պատվաստանյութերի հասանելիության բարձրացումն է։ Երկրորդ գործոնը դեղամիջոցների ի հայտ գալն է, որոնք կարող են ուղղակիորեն պայքարել COVID-19-ի դեմ։ Deutsche Bank-ը նշում է Merck ընկերության դեղերը, որոնք, ըստ նախնական տվյալների, 30%-ով նվազեցնում են հիվանդների հոսպիտալացման եւ մահվան ռիսկը։ Pfizer-ի դեղամիջոցը ցույց է տալիս էլ ավելի խոստումնալից արդյունքներ, որոնք, ըստ նախնական արդյունքների, կարող են նվազեցնել հոսպիտալացումներն ու մահացությունները թիվը 89%-ով։ Երկու դեղամիջոցներն էլ ներկայումս գտնվում են ԱՄՆ կարգավորիչ մարմինների կողմից հաստատման փուլում:***Deutsche Bank-ի վերլուծաբանները նշում են, որ աշխատաշուկայի վերականգնման համար սովորաբար պահանջվում է 4-7 տարի: Սակայն այժմ այս գործընթացն ավելի արագ է ընթանում. Վերլուծաբանները ներկայիս տեմպերը անվանում են «գերձայնային»։ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակն արդեն վերադարձել է 4,2% մակարդակի (համեմատած 3,5%-ի հետ՝ մինչ համավարակը): Իսկ Ֆրանսիայում եւ Իսպանիայում զբաղվածության մակարդակն արդեն ավելի բարձր է, քան նախակորոնավիրուսային շրջանում։Deutsche Bank-ը նաեւ նշում է աշխատակիցների մասնագիտությունը փոխելու եւ վերապատրաստվելու աճող ցանկությունը։ McKinsey-ի հետազոտության համաձայն՝ ԱՄՆ-ում աշխատողների 40%-ը մտադիր է փոխել աշխատանքը։***2022 թվականին արտաքին քաղաքականության բանակցությունների հիմնական թեման լինելու է տիեզերքի ռազմականացման վերաբերյալ մտահոգությունները, կարծում են Deutsche Bank-ի վերլուծաբանները։ Շատ երկրներ տիեզերքը տեսնում են որպես «Վայրի Արեւմուտք»: Deutsche Bank-ը հիշեցնում է նոյեմբերին Ռուսաստանում տեղի ունեցած փորձարկումները, որոնց ժամանակ ուղեծրում գտնվող հին խորհրդային արբանյակը ոչնչացվեց։ Տիեզերքում ռազմական համակարգերի փորձարկումներն իրականացվում են նաեւ ԱՄՆ-ի կողմից, նման ծրագրեր ունեն Չինաստանն ու Հնդկաստանը, նշում են փորձագետները։ 02.12.2021 | 15:56 Saxo Bank-ի «ցնցող կանխատեսումները» 2022 թվականի համար 2022 թվականի այլ միտումների թվում Deutsche Bank-ը նշել է ակտիվների արդյունավետության նկատմամբ ուշադրությունը, ապրանքների պահուստների ավելցուկը, ֆոնդային շուկաներում ազատ փողի դարաշրջանի ավարտը, կենտրոնական բանկերի թվային արժույթների ստեղծումը, ESG ոլորտի պարտատոմսերի գերակշռող ուղղությունը եւ այլն։ Tweet Դիտում՝ 4227