ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է գնել Pfizer ընկերության մշակած՝ կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոցը, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով The New York Times-ի եւ The Washington Post-ի աղբյուրները։Խոսքը Paxlovid դեղամիջոցի մասին է, որն արտադրվում է դեղահաբերի տեսքով։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ իշխանությունները նախատեսում են ձեռք բերել այս դեղամիջոցը 10 միլիոն հիվանդի բուժման համար՝ ծախսելով ավելի քան $5 միլիարդ։ Paxlovid-ի փորձարկման երկրորդ փուլի ավարտի մասին ընկերությունը հայտարարել էր նոյեմբերի 5-ին։ Pfizer-ի տվյալներով՝ դեղամիջոցը 89%-ով նվազեցնում է կորոնավիրուսով վարակվելուց հետո հոսպիտալացման կամ մահվան ռիսկը։ Փորձարկման մասնակիցների շրջանում մահացության ոչ մի դեպք չի արձանագրվել, հավելել է ընկերությունը։ 08.11.2021 | 17:52 Pfizer-ի նոր դեղահաբն ու բիզնեսի արձագանքը Նախօրեին՝ նոյեմբերի 16-ին, ընկերությունը դիմում է ներկայացրել ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղամիջոցների սանիտարական վերահսկողության վարչություն՝ իր դեղամիջոցի անհետաձգելի օգտագործման համար։Մինչեւ տարեվերջ Pfizer-ը մտադիր է դեղահաբեր արտադրել ավելի քան 180 հազ. մարդու բուժման համար, իսկ 2022 թվականի առաջին կիսամյակում՝ ավելի քան 21 միլիոն մարդու։ Բուժման ընթացքը բաղկացած է 30 հաբերից՝ հինգ օրվա ընթացքում: Tweet Դիտում՝ 5885