Ասիական մի շարք ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ թանկացել են այն բանից հետո, երբ Pfizer-ն օրերս հայտարարեց, որ COVID-19-ից բուժման համար դեղահաբ է ստեղծել, որը կարող է 89%-ով նվազեցնել թեթեւ եւ միջին ծանրության հիվանդների հոսպիտալացումների եւ մահերի թիվը, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Bloombergը:Bloomberg-ի ինդեքսը, որը ներառում է Չինաստանի վեց խոշորագույն խաղատների օպերատորների բաժնետոմսերը, նոյեմբերի 8-ի աճուրդի ընթացքում աճել է 7,2%-ով, ինչը երկու ամսվա ընթացքում ամենամեծ ցուցանիշն է:Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ավիաընկերությունների ինդեքսն աճել է 5,5%-ով՝ մարտից ի վեր գրանցելով ռեկորդային աճ: Իսկ շրջագայությունների համար ճամպրուկներ եւ պայուսակներ արտադրող ընկերության՝ Samsonite-ի բաժնետոմսերը թանկացել են 14,5%-ով, առավելագույն մակարդակում աճը հասնում էր 17%-ի։Զգալիորեն աճել են նաեւ ԱՄՆ ավիաընկերությունների արժեթղթերի գները։ Նոյեմբերի 5-ին կայացած աճուրդում Delta Air Lines-ի բաժնետոմսերը թանկացել է 8,05%-ով, United Airlines-ինը՝ 7,26%-ով, Southwest Airlines-ինը՝ 6,44%-ով, American Airlines-ինը՝ 5,77%-ով:Միաժամանակ, Pfizer-ի հաջողությունը բացասաբար է ազդեց այլ դեղագործական ընկերությունների բաժնետոմսերի վրա։ BioNTech-ի բաժնետոմսերը նոյեմբերի 5-ին էժանացել են 21%-ով, Moderna-ինը՝ 16,6%-ով, Novavax-ինը՝ 11,3%-ով: 05.11.2021 | 09:10 Moderna-ն այս տարի նախատեսվածից ավելի քիչ պատվաստանյութ կվաճառի Նոյեմբերի 5-ին Pfizer-ը հայտարարել էր, որ իր կողմից մշակած PAXLOVID դեղահաբը կլինիկական փորձարկումների ընթացքում ցուցաբերել է 89% արդյունավետություն: Դեղը նվազեցնում է հոսպիտալացման կամ մահվան ռիսկը թեթեւ եւ միջին ծանրության հիվանդների մոտ, եթե նրանք դեղահաբն ընդունեն ախտորոշումից հետո երեք օրվա ընթացքում:Ընկերությունը տեղեկացրել էր, որ դիմում կներկայացնի ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղամիջոցների սանիտարական վերահսկողության վարչություն (FDA) արդեն այս ամիս դեղահաբի օգտագործումը թույլատրելու խնդրանքով: Դրական արդյունքի դեպքում ընկերությունը կարող է սկսել դեղահաբի մատակարարումն արդեն այս տարի: Tweet Դիտում՝ 3654