Moderna-ն այս տարի նախատեսվածից ավելի քիչ պատվաստանյութ կվաճառի

05.11.2021 | 09:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Moderna #վաճառքներ
Moderna-ն 2021 թվականի վաճառքների կանխատեսումը $20 միլիարդից իջեցրել է մինչեւ $15-18 միլիարդ, հաղորդում է The Bell-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը։

Այս տարվա համար նախատեսված մատակարարումների մի մասը տեղափոխվում է հաջորդ տարվա սկիզբ։ Ընկերությունը դա բացատրում է միջազգային մատակարարումների երկարաձգված ժամկետներով եւ «արտադրության ընդլայնման հետ կապված այլ գործոններով»։

Դեղագործական ընկերությունը հայտարարել է, որ վերջին եռամսյակում վաճառել է պատվաստանյութի 208 մլն դեղաչափ: Վերջինիս եռամսյակային եկամուտն այս տարվա սեպտեմբերին կազմել է $4․97 մլրդ, շահույթը՝ $3․33 մլրդ: Այնուամենայնիվ, վերլուծաբանները ներկայիս արդյունքները հաջողված չեն համարում․ ընկերության եկամուտի կանխատեսումը շատ ավելի բարձր էր՝ $6․2 մլրդ:



2022 թվականին Moderna-ն իր պատվաստանյութի վաճառքների ծավալը կանխատեսում է առնվազն $17 միլիարդի. նշված գումարի պայմանագրերն արդեն կնքված են։ Վերլուծաբաններն ակնկալում էին, որ այս ցուցանիշը կկազմի շուրջ $20 մլրդ եւ կնվազի մինչեւ $7․5 մլրդ 2024 թվականին:

«ԱՄՆ-ում ավելի քան 70 մլն մարդ արդեն ստացել է Moderna պատվաստանյութը, ինչը կազմում է բնակչության մոտ 36%-ը։ Սակայն վերջերս Pfizer-ն ու BioNTech-ն առավելություն են ստացել. ի տարբերություն դրանց, Moderna-ն դեռ երեխաներին պատվաստելու թույլտվություն չի ստացել»,- գրում պարբերականը:
Դիտում՝ 5645

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW