2022-ին Pfizer/BioNTech-ին եւ Moderna-ին բաժին կհասնի վաճառքների ամենամեծ ծավալը

19.10.2021 | 09:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Moderna #Pfizer #BioNTech
Pfizer/BioNTech-ը եւ Moderna-ն հաջորդ տարի գերիշխող են լինելու Covid-19 պատվաստանյութերի շուկայում՝ ապահովելով $93․2 միլիարդի միագումար վաճառք, ինչը գրեթե կրկնակի ավել է 2021 թվականի ցուցանիշներից:

Ինչպես գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով բրիտանական Airfinity վերլուծական խմբի  կանխատեսումները, այս պատվաստանյութերի արտադրողները 2022 թվականին վերահսկելու են ոչ չինական Covid պատվաստանյութերի շուկայի երեք քառորդը: Կանխատեսվում է, որ Pfizer-ը կվաճառի $54․5 միլիարդի պատվաստանյութեր, Moderna-ն` $38․7 միլիարդի:

Դրանց մրցակիցները՝ շվեդա-բրիտանական AstraZeneca-ն, ամերիկյան Johnson & Johnson-ը, ռուսաստանյան Sputnik V-ն եւ նոր խաղացողները, ինչպիսիք են ամերիկյան Novavax-ը, կազմում են շուկայի մնացած մասը, որն, ըստ կանխատեսումների, հաջորդ տարի կրկնապատկվի մինչեւ $124 մլրդ:

«Վաճառքների ցուցանիշներն աննախադեպ են: Մենք ակնկալում ենք, որ վաճառքների բարձր մակարդակը կպահպանվի գալիք տարում, քանի որ երկրները կձգտեն շարունակական պաշտպանություն ապահովել կորոնավիրուսից, ցածր եւ միջին մակարդակով պետությունները կցանկանան մոտենալ բարձր եկամուտ ունեցող երկրներում պատվաստումների մակարդակին»,- նշել է Airfinity ընկերության գործադիր տնօրեն Ռասմուս Բեկ Հանսենը:
Դիտում՝ 3087
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW