Saxo Bank-ի 2022 թվականի համար «ցնցող կանխատեսումները» ենթադրում են այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են գենդերային անհավասարությունից դժգոհ կանանց ներդրողների բանակի առաջացումը, սպառազինությունների նոր մրցավազքը եւ «սառը պատերազմը», ինչպես նաեւ Facebook-ի եւ Spotify-ի անկումը, գրում է Finmarket-ը։Ինչպես նշում են բանկում, 2022թ.-նի «ցնցող կանխատեսումների» գլխավոր թեման «հեղափոխությունն» է։ Այնուամենայնիվ, ինչպես պարզաբանվում է, ներկայիս կանխատեսումը տալիս է հեղափոխության ավելի լայն սահմանում. ոչ թե կառավարությունների ֆիզիկական տապալում, այլ մտքի պայծառացում, որն առաջացնում է մտածողության եւ վարքի փոփոխություններ, ինչպես նաեւ հին պարադիգմների մերժում: Բանկն ավանդաբար ընդգծում է, որ «ցնցող կանխատեսումները» չեն հանդիսանում իր բազային սցենարը կամ պաշտոնական կանխատեսումը, սակայն, միաժամանակ, եթե այս իրադարձություններից որեւէ մեկը տեղի ունենա, շատ նկատելի ազդեցություն կունենա ֆինանսական դաշտի կամ համաշխարհային քաղաքականության վրա: Saxo Bank-ն ընտրում է ամենավիճահարույց եւ իրար հետ կապ չունեցող գաղափարներից տասը, ընդ որում, նույն կանխատեսումը չի կարող կրկնվել երկու տարի անընդմեջ։ 09.12.2020 | 12:06 Saxo Bank-ի «ցնցող կանխատեսումները» 2021 թվականի համար 1. Հանածո վառելանյութերից հրաժարվելու ծրագրերը կհետաձգվենՔաղաքականություն մշակողները հետ կկանգնեն կլիմայի փոփոխության նպատակներից եւ կաջակցեն հանածո վառելիքի ներդրումներին՝ գնաճի եւ սոցիալական հուզումների ռիսկերի դեմ պայքարելու համար:2. Facebook-ի մասսայականության նվազումԵրիտասարդները կլքեն Facebook-ի հարթակները՝ ի բողոք շահույթ ստանալու նպատակով ընկերության կողմից անձնական տվյալների օգտագործմանը։ «Մետատիեզերքի» միջոցով նրանց հետ բերելու «մայր» ընկերության փորձը հաջողությամբ չի պսակվի։3. ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները կարող են վերածվել սահմանադրական ճգնաժամիԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները փակուղու կհանդիպեն՝ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ընտրությունների վերջնական արդյունքների հաստատման հետ կապված, ինչը կհանգեցնի մի սցենարի, երբ 118-րդ Կոնգրեսը չի կարողանա աշխատել ըստ ժամանակացույցի 2023-ի սկզբին:4. Աշխատավարձի մեծ աճ ԱՄՆ-ումՄինչեւ 2022թ. չորրորդ եռամսյակը ԱՄՆ-ի ցածր եկամուտ ունեցող բնակչության կեսի աշխատավարձը կաճի տարեկան երկնիշ տեմպերով։ Ընկերությունները կփորձեն գտնել մոտիվացված եւ որակյալ աշխատողներ, որոնք գնալով ավելի ընտրողական կդառնան՝ շնորհիվ աճող ինքնագնահատականի թափուր աշխատատեղերի ավելցուկի ֆոնին, համեմատած որակումների բոլոր մակարդակներում աշխատուժի սակավ առաջարկի հետ:5. Եվրամիության սուպերհիմնադրամը՝ կլիմայի, էներգետիկայի եւ պաշտպանության խնդիրների լուծման համարԵվրամիությունը կգործարկի $3 տրիլիոն ծավալով հավակնոտ սուպերհիմնադրամ, որը կֆինանսավորվի կենսաթոշակային վճարներով, այլ ոչ թե նոր հարկերով։ Հիմնադրամի նպատակը կլինի պայքարել կլիմայի փոփոխության դեմ, կանխել պոպուլիստական գաղափարների տարածումը եւ պաշտպանել սահմանները, երբ նահանջում է ԱՄՆ «անվտանգության հովանոցը»:6. Կանանց ներդրողների բանակը կհաղթի կորպորատիվ պատրիարխատությանըՄի խումբ կին թրեյդերներ, ընդօրինակելով Reddit ինտերնետ հարթակի իրադարձությունները (երբ մանրածախ ներդրողները միավորվեցին՝ գնելու կամ վաճառելու ցածր իրացվելիություն ունեցող բաժնետոմսերը), կսկսեն համակարգված հարձակում գենդերային հավասարության ոլորտում թույլ ցուցանիշներ ունեցող ընկերությունների վրա, ինչը կհանգեցնի դրանց բաժնետոմսերի գների խիստ տատանումներին:7. Հնդկաստանը՝ որպես դիտորդ Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդում Այն երկրները, որոնք կախված են էներգակիրների մեծ մասի ներմուծումից, արագ ապագլոբալացվող աշխարհում պետք է արագ վերակողմնորոշեն ռազմավարական դաշինքները եւ ապահովեն էներգիայի ռեսուրսների երկարաժամկետ մատակարարումներ: Այդ քայլերից կարող է լինել Հնդկաստանի մուտքը Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդ կամ ազատ առեւտրի որեւէ այլ գոտի:8. Բլոկչեյն տեխնոլոգիան կխաթարի Spotify-ի աշխատանքըԵրաժշտության հոսքային փոխանցման պարադիգմը նշանակում է, որ լեյբլները եւ սթրիմինգային հարթակները ստանում են 75-95% եկամուտ, որոնք վճարվում են լսման համար: 2022թ.-ին բլոկչեյնի վրա հիմնված նոր տեխնոլոգիան կօգնի հեղինակներին վերադարձնել հասույթի արդար մասնաբաժինը:9. Հերթական սառը պատերազմը՝ գերձայնային տեխնոլոգիաների պատճառով2022թ.-ին ռազմական ներուժի առումով առաջատար երկրների միջեւ կսկսվի գերձայնային սպառազինությունների զանգվածային մրցավազք, քանի որ դրանցից ոչ մեկը չի ցանկանում հետ մնալ։ Դատելով ֆինանսավորման առաջնահերթություններից՝ հենց գերձայնային եւ տիեզերական տեխնոլոգիաների վրա է, որ տեղի կունենա ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ մրցակցության նոր փուլը տնտեսական եւ ռազմական ճակատներում։ Դրանց կմիանան առաջադեմ ռազմական տեխնոլոգիաներ ունեցող այլ խոշոր տերություններ, որոնց թվում, հավանաբար, կլինեն Ռուսաստանը, Հնդկաստանը, Իսրայելը եւ ԵՄ-ն:10. Ճեղքումը բժշկության ոլորտում կավելացնի կյանքի տեւողությունը 25 տարովՃեղքումը կենսաբժշկության ոլորտում կարող է բերել կյանքի տեւողությունը մինչեւ 25 տարով երկարացնելու հեռանկար՝ հանգեցնելով հնարավոր բնապահպանական եւ ֆինանսական ճգնաժամերի: 2022-ին մեծ առաջընթաց է սպասվում ծերացման հետազոտության բազմաչափ մոտեցման հարցում: Բանկը կարծում է, որ կստեղծվի թերապեւտիկ միջոցների «կոկտեյլ», որը կկարգավորի գործընթացները բջիջների մակարդակում՝ երկարացնելու դրանց, հետեւաբար՝ ողջ օրգանիզմի կյանքը։ Tweet Դիտում՝ 6321