2022-ի մայիսից Fly Arna-ն կմեկնարկի թռիչքները

03.12.2021 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՆԻՖ #Դավիթ Փափազյանը #Fly Arna
Նորաստեղծ Fly Arna հայկական ազգային ավիաընկերությունը ամիսներ անց կսկսի թռիչքներ իրականացնել: Այս մասին դեկտեմբերի 3-ին հայտարարել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրեն Դավիթ Փափազյանը։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա անդրադարձել է նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի կառավարման թեմային։

Fly Arna-ի թռիչքը

Դավիթ Փափազյանը տեղեկացրել է, որ Fly Arna-ն կանոնավոր չվերթները սկսելու է 2022թ-ի մայիսից՝ նախնական 4 ուղղություններով եւ 2 օդանավով: Մինչեւ 2023թ․ ավարտը նախատեսվում է օդանավերի քանակը հասցնել 12-ի։

Նոր հայկական ազգային ավիաընկերությունը ստեղծվել է ԱՆԻՖ-ի եւ Մերձավոր Արեւելքի ու Հյուսիսային Աֆրիկայի ավիափոխադրող «Էյր Արաբիայի» միջեւ կնքված համաձայնագրով։



Ծրագրի իրականացման համար 2021թ․-ի հոկտեմբերի 14-ի ՀՀ կառավարության որոշմամբ ԱՆԻՖ-ին տրամադրվել է 4 մլրդ 733 մլն դրամ։

Fly Arna-ի բազան հանդիսանալու է Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, իսկ ընկերության տնօրենների խորհուրդը համատեղ ձեւավորելու են «Էյր Արաբիան» եւ ԱՆԻՖ-ը։ Fly Arna-ն կաշխատի «Էյր Արաբիայի» կողմից շահագործվող բյուջետային բիզնես մոդելով:


 
Պատրաստ է կառավարել  բաժնետոմսերը

Անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ ՀՀ կառավարությանը փոխանցված մասի բաժնետոմսերը ղեկավարելու մասին լուրերը, Դավիթ Փափազյանն ասել է, որ պատրաստ են կառավարել, եթե կառավարությունը նման որոշում կայացնի։

Նա նշել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված մի քանի մարտահրավեր գոյություն ունի: Առաջինը՝ շրջակա միջավայրի պահպանությունն է, որը կարելի է լուծել որակյալ մասնագետներ ներգրավվելով, իսկ երկրորդը՝ բարիքի ավելի արդար բաշխումն է։

«Հնարավոր է, որ կոմբինատի հարկային բեռն ավելի բարձր լինի, եւ այն դառնա Հայաստանի ոչ թե երկրորդ կամ երրորդ, այլ առաջին խոշոր հարկատուն»,- ասել է Փափազյանը:
Դիտում՝ 3002
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai