Ապրիլի 27-ին ու 28-ին Idram-ն ու IDBank-ը մասնակցել են Career City Fest-ին՝ կարիերայի քաղաքի մեծ տոնավաճառին։ «IDBank-ի մարդկային ռեսուրսների կառավարման թիմը տոնավաճառի մասնակիցներին ներկայացրել է IDream-ի ծրագրի մասին, որով հետաքրքրվողների թիվը շատ մեծ էր, ոգեւորությամբ լսում էին հատկապես ուսանողները, ում համար նախատեսված է ծրագիրը։ IDream-ը հրաշալի հնարավորություն է բանկային ոլորտում աշխատանքի անցնելու համար՝ սկսելով կարիերան լավագույն գործատուի հետ։ Ի դեպ՝ IDream-ի մասնակիցներից շատերը վաղուց միացել են IDBank-ի մեծ ու նարնջագույն թիմին՝ դառնալով նրանց մի մասնիկը»,- ասված է հաղորդագրությունում:Idram ընկերության ՄՌԿ տնօրեն Աստղիկ Զիլֆիմյանի խոսքով՝ Իդրամի համար կարեւոր է երիտասարդ մասնագետներին հնարավորություն տալ աճել, զարգանալ, իսկ Իդրամը ֆինտեխ ոլորտի այն եզակի ընկերություններից մեկն է, որտեղ աշխատակիցներն ունեն մասնագիտական վերապատրաստման, անգամ վերապրոֆիլավորման հնարավորություն։ «Մենք հաշվի ենք առնում մեր աշխատակիցների պոտենցիալն ու այն զարգացնելով ուղղորդում ենք նրան եւ ընկերությանն անհրաժեշտ ուղղությամբ», - ասել է Աստղիկ Զիլֆիմյանը։IDBank-ի ՄԿԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Մանուչարյանը նշել է, որ բանկը մշտապես աչքի է ընկել ոչ միայն տեխնոլոգիական գերազանց լուծումներ մշակելով, այլեւ կարծրատիպեր կոտրելով՝ հանդես գալով որպես ամենաժամանակակից բանկ ու լավագույն գործատու։ «Կենտրոնանալով աշխատակիցների բազմակողմանի կատարելագործման վրա՝ մենք հնարավորություն ենք տալիս մեր թիմի անդամներին օգտվել արտոնությունների լայն փաթեթից ու զարգացնել իրենց հմտությունները, գիտելիքներն ու ունակությունները՝ դառնալով իրենց ոլորտի ամենաուժեղ ներկայացուցիչներից։ Դրա վառ օրինակն է նաեւ IDream ծրագիրը, որը հրաշալի հնարավորություն է երիտասարդ սկսնակների համար՝ միանալ մեր ընկերությանը», - ասել է Սոնա Մանուչարյանը։IDBank-ի թիմին միանալու համար պարբերաբար անհրաժեշտ է ստուգել թափուր հաստիքները՝ անցնելով հղումով, իսկ Իդրամում առկա ազատ աշխատատեղերը կարող եք գտնել այստեղ։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 7936