Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

02.05.2024 | 11:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #Career City Fest 2K24
Ապրիլի 27-ին եւ 28-ին Ամիօ բանկը կարիերայի քաղաքում մասնակցել է լավագույն գործատուների փառատոնին, որը մեկ հարթակում համախմբում է հարյուրավոր ընկերությունների եւ հազարավոր մարդկանց։

Բանկի հյուրընկալ տաղավարում այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալ ազատ աշխատատեղերին եւ Ամիօ թիմին միանալու հնարավորություններին, մասնակցել են ֆինանսական գրագիտության թեմաներով խաղ-քուիզին եւ շահել հետաքրքիր նվերներ:

CCF-ի ընթացքում բանկի տաղավարի բոլոր այցելուները ծանոթացել են Amio Era կրթական բարեգործական ծրագրին, որը կմեկնարկի շուտով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 8880

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW