Քարտից քարտ միջազգային փոխանցումներ հնարավոր են IDBank-ի VISA քարտերով

12.04.2024 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #VISA
Եթե IDBank-ի Visa քարտապան եք, ապա արդեն կարող եք գումար փոխանցել միջազգային VISA քարտերին VISA Direct ծառայության միջոցով։

Գործարքը կատարվում է առցանց, հաշված րոպեների ընթացքում՝ Ձեր ընտրած արժույթով եւ Ձեր ընտրած երկիր (երկրների ցանկն ընդլայնվում է)։

Բանկից տեղեկացնում են, որ VISA քարտերին նշված համակարգով փոխանցումները կարելի է կատարել ինչպես Idram&IDBank հավելվածով, այնպես էլ IDBanking.am առցանց հարթակով։ Այլ երկրների VISA քարտապաններին հնարավոր է արագ եւ հարմարավետ փոխանցումներ կատարել 24/7 ռեժիմով:

Փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է պարզապես Idram&IDBank հավելվածում կամ IDBanking.am առցանց հարթակում սեղմել «Փոխանցել միջազգային Visa քարտերի» կոճակը եւ լրացնել պահանջվող տվյալները։

«Փոխանցել միջազգային VISA քարտերի» ծառայության պայմաններին կարող եք ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում՝ անցնելով հղումով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 12881

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW