ԱԶԲ նախագահ․ «Ուրախ կլինենք աջակցել տարածաշրջանային նախագծերին»
03.05.2024 | 17:52
Գլխավոր էջ /
Նորություններ /


Մասացուգու Ասակավան այդ մասին ասել է այսօր Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Banks.am-ի հարցին։
Նա նշել է, որ Հարավային Կովկասի երկրները բացառիկ աշխարհագրական դիրք ունեն՝ կամուրջ հանդիսանալով Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ։
«Ես մշտապես խոսել եմ Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության կարեւորության մասին եւ կարող եմ վերահաստատել, որ մենք ուրախ կլինենք աջակցել ենթակառուցվածքային եւ տրանսպորտային նախագծերին, որոնք նոր հնարավորություններ կստեղծեն մարդկանց եւ բեռների համար», - ասել է Ասիական զարգացման բանկի նախագահը։
Մասացուգու Ասակավան նշել է, որ ոչ վաղ անցյալում եղել է Հայաստանում եւ նախատեսում է այցելել Ադրբեջան։
Մայիսի 2-ից Վրաստանի մայրաքաղաքում ընթանում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կառավարիչների տարեկան ժողովը։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: