Վերաբացվել է Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը

30.04.2024 | 20:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #«Կենտրոն» մասնաճյուղ
Վերաբացվել է Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը: 10-րդ հոբելյանական «Կենտրոն» մասնաճյուղն առաջինն է Ամիօ բանկի մասնաճյուղերի ցանկում, որն ունի հատուկ Vip հաճախորդների սպասարկման կենտրոն։

Այս մասնաճյուղն ունի նաեւ ինքնասպասարկման գոտի, որը հասանելի է 24/7, այստեղ ինքնուրույն հնարավոր է կատարել բանկային գործարքների գրեթե մեծ մասը:

«Սա 10-րդ մասնաճյուղն է, որ մենք բացում ենք, եւ ինչպես խոստացել էինք, սա պարզապես վիզուալ փոփոխություն չէ, ամեն ինչ այստեղ կառուցված է մեր հաճախորդների փորձառության շուրջ: Հաճախորդներն այս մասնաճյուղում կծախսեն ավելի քիչ ժամանակ, արագ եւ նվազագույն փաստաթղթային պահանջներով կկատարեն իրենց գործարքները»,- նշել է «Ամիօ Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Գեւորգ Թառումյանը:

Մասնաճյուղի բացման օրը բոլոր հաճախորդները ձեռք են բերել Amio Visa Gold 10,000 դրամ արժողությամբ քարտերն անվճար, իսկ մինչեւ մայիսի 6-ը ներառյալ՝ քարտերը կարող են ձեռք բերել կես գնով:
Դիտում՝ 13696

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW