Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը

03.05.2024 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մի դրամի ուժը #«Կյանքի ճանապարհ»
«Մի դրամի ուժը» ամփոփում է ապրիլ ամսվա ծրագիրը, որի արդյունքում կուտակված 3․913․063 դրամը շահառու «4090» հիմնադրամը կուղղի քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից ուսանողների կրթավճարների տրամադրմանը՝ շուրջ հարյուր երիտասարդի հնարավորություն տալով կրթության միջոցով փոխել իրենց կյանքի որակը։

«Բացի հիմնադրամին ուղիղ աջակցությունից, մենք արդեն երկրորդ անգամ աջակցում ենք հենց հիմնադրամի շահառուներին։ Այսինքն՝ հիմնադրամի շահառու 2023-2024 ուստարվա շրջանավարտները եւ ամենաակտիվ ուսանողները կստանան 40.000-ական դրամի չափով idplus նվեր-քարտեր, որոնցով կարող են գնումներ կատարել բոլոր այն վաճառակետերում, որտեղ կա Իդրամով վճարման հնարավորություն։ Մենք լիահույս ենք, որ այս գումարով ուսանողները կկարողանան ձեռք բերել իրենց անհրաժեշտ գրքեր եւ էլ ավելի խորացնել գիտելիքներն իրենց ընտրած ոլորտում», - ասել է Իդրամի եւ IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը։

Ընկերություններից տեղեկացնում են՝ «Մի դրամի ուժը» մայիս ամսվա շահառուն էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ զբաղվող «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությունն է։

Արդեն երկրորդ անգամն է«Մի դրամի ուժը» անդրադառնում այս հիմնադրամներին։ Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ սա բխում է այն հանգամանքից, որ ընկերությունների ԿՍՊ ծրագրերի հիմքում ոչ միայն նպատակայնությունն է, այլեւ՝ շարունակականությունը:

«Բարեգործական հասարակական կազմակերպությունը էպիլեպսիա ախտորոշմամբ երեխաներին ապահովում է այն պրեպարատներով ու հետազոտություններով, որոնք հնարավոր չէ ստանալ պետպատվերի շրջանակում։ Այս առումով ցանկացած աջակցություն անմիջապես անդրադառնում է շահառու երեխաների ու նրանց ընտանիքների կյանքի որակի վրա, իսկ դա շատ կարեւոր է, քանի որ այս ախտորոշմամբ երեխաների խնդիրների հաղթահարման լավագույն միջավայրն ընտանեկան ջերմ մթնոլորտն է։ Այս անգնահատելի աջակցության շնորհիվ մեր հիմնադրամը նաեւ հնարավորություն է ստացել իրականացնել երկար սպասված եւ ծրագրված բարեգործական միջոցառումներ եւ նախագծեր», - նշել է Ելենա Բաղդասարյանը։

«Բարին գործելը երջանկացնում է մարդուն, իսկ մեզ հետ դա շատ ավելի հեշտ է անել․ ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն բարի գործերին»,- ասված է հաղորդագրությունում:

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 8966
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW