JPMorgan-ի ստրատեգ Ջոշ Յանգերը հայտարարել է, որ ազգային թվային արժույթների (Central bank digital currency - CBDC) արագ ստեղծումը կարող է հանգեցնել մասնավոր ֆինանսական համակարգի «կանիբալիզացմանը», գրում է RBC-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:Յանգերի կարծիքով՝ հաճախորդները կսկսեն իրենց միջոցները մասնավոր բանկերից փոխանցել կենտրոնական բանկերի CBDC հաշիվներին՝ սպառնալով մասնավոր բանկային հատվածի կայունությանը:«Ազգային թվային արժույթների հապճեպ ստեղծման դեպքում դրանք կարող են զրկել առեւտրային բանկերին ֆինանսավորման 20% - 30%-ից»,- գտնում է նա:Յանգերն առաջարկել է սահմանել $2,5 հազար սահմանաչափ՝ կենտրոնական բանկերի հաշիվներում ազգային թվային արժույթը պահելու համար: Նրա կարծիքով՝ դա կբավարարի տնային տնտեսությունների մեծ մասի կարիքները եւ ուժեղ ազդեցություն չի ունենա առեւտրային բանկերի ֆինանսավորման վրա: 28.07.2021 | 13:10 Կենտրոնական բանկի թվային արժույթ. ԱՄՆ vs Չինաստան Banks.am-ը հիշեցնում է, որ ամերիկյան կարգավորիչները մտահոգված են, որ ԱՄՆ-ը հետ է մնում Չինաստանից կենտրոնական բանկի թվային արժույթի մշակման հարցում: Հուլիսի վերջին իշխանության ներկայացուցիչներն այս թեման քննարկել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության, միջազգային զարգացման եւ արժութային քաղաքականության հանձնաժողովի լսումների ժամանակ։ Քննարկման հիմնական թեման էր CDBC-ի ուղղությամբ նման դանդաղ աշխատանքի հնարավոր ազդեցությունն ԱՄՆ դոլարի դիրքի վրա համաշխարհային ասպարեզում: 29.07.2021 | 16:52 Bank of America. Կենտրոնական բանկերի թվային արժույթների ներդնումն անխուսափելի էր Նշենք նաեւ, որ Bank of America-ն կենտրոնական բանկերի թվային արժույթները համարում է «շատ ավելի արդյունավետ վճարային համակարգ, քան կանխիկը»։ Բանկն ընդգծում է, որ CBDC-ի ներդնումն «անխուսափելի էր»՝ պատճառաբանելով կանխիկի դերի նվազումը, մասնավոր հատվածի կողմից բլոկչեյն տեխնոլոգիայի օգտագործման ավելացումը եւ CBDC-ների տնտեսությունը խթանելու ներուժը: Tweet Դիտում՝ 2250