Ամերիկյան կարգավորիչները մտահոգված են, որ ԱՄՆ-ը հետ է մնում Չինաստանից կենտրոնական բանկի թվային արժույթի (Central bank digital currency - CBDC) մշակման հարցում:Իշխանության ներկայացուցիչներն այս թեման քննարկել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության, միջազգային զարգացման եւ արժութային քաղաքականության հանձնաժողովի լսումների ժամանակ, գրում է Bloomchain.ru-ն:Կարգավորիչները խոստովանել են, որ ԱՄՆ-ը հետ է մնում Չինաստանից եւ մի շարք այլ երկրներից` ազգային թվային արժույթի մշակման հարցում: Քննարկման հիմնական թեման էր CDBC-ի ուղղությամբ նման դանդաղ աշխատանքի հնարավոր ազդեցությունն ԱՄՆ դոլարի դիրքի վրա համաշխարհային ասպարեզում:Ըստ կարգավորիչների՝ ԱՄՆ ազգային արժույթի հիմնական մրցակիցը կարող է դառնալ Չինաստանի թվային յուանը: Ներկայումս Չինաստանը զբաղված է ֆինանսական գործիքի համար բանկոմատների տեղադրմամբ: Զուգահեռաբար, տեղական իշխանություններն ավարտում են թվային յուանի փորձարկումը: 18.06.2021 | 14:42 Չինաստանի խոշորագույն բանկը թվային յուանի կանխիկացման 3 հազ. բանկոմատ է տեղադրել Առաջին անգամ ֆինանսական գործիքը կներկայացվի Պեկինի 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում: Այդ ժամանակահատվածում թվային յուանը հասանելի կլինի նաեւ օտարերկրացիներին:Հատկանշական է, որ Չինաստանի ցանկությունը` թույլատրել այլ երկրների քաղաքացիներին Օլիմպիական խաղերի ընթացքում գործարքներ իրականացնել CBDC-ի միջոցով, քաղաքական սկանդալի պատճառ հանդիսացավ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ: Չինաստանի իշխանությունները ստիպված էին ամերիկացի գործընկերներին հորդորել չքաղաքականացնել իրենց որոշումը:Աշխարհի շատ երկրներում ազգային արժույթի թվային նմանօրինակի մշակման ֆոնին ամերիկյան իշխանությունները նույնպես սկսեցին ուսումնասիրել այդ հարցը: Վերջին տվյալների համաձայն ՝ թվային դոլարի white paper-ը կներկայացվի 2021-ի աշնանը: 23.03.2021 | 15:41 Փաուել․ Թվային դոլարը պետք է ստանա Կոնգրեսի լիակատար աջակցությունը Հատկանշական է, որ ավելի վաղ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (FRS) ղեկավար Ջերոմ Փաուելը նշել էր, որ ԱՄՆ-ն չի շտապում գործարկել թվային դոլարը: Նրա կարծիքով՝ կարգավորիչները պետք է ուշադրություն դարձնեն CBDC որակին, այլ ոչ թե ֆինանսական գործիքի թողարկման արագությանը: Tweet Դիտում՝ 2241