ԱՄՆ Կենտրոնական բանկի գործառույթներն իրականացնող Դաշնային պահուստային համակարգի (FRS) նախագահ Ջերոմ Փաուելը (Jerome Powell) հայտարարել է, որ ԿԲ-ն ակտիվորեն ուսումնասիրում է ամբողջությամբ թվային դոլար ստեղծելու հնարավորությունը, սակայն այդպիսի քայլը հնարավոր է միայն Կոնգրեսի լիակատար աջակցության դեպքում։Թվային դոլարը գործարկելու համար «մեզ անհրաժեշտ է Կոնգրեսի, նախագահի վարչակազմի եւ լայն հասարակության հավանությունը»,- ասել է Փաուելը:«Ամենակարեւորը՝ մենք չենք գնա այդ քայլին առանց Կոնգրեսի աջակցության, եւ կարծում եմ, կատարյալ սցենարը կլիներ համապատասխան օրենսդրության ընդունումը, որպեսզի այս նախագիծը կյանքի կոչելու համար ստիպված չլինենք ինքնուրույն մեկնաբանել գործող օրենքները»,- Փաուելի խոսքերն է մեջբերում Prime գործակալությունը։ 24.02.2021 | 15:11 Ջերոմ Փաուելը խոսել է էլեկտրոնային դոլարի հեռանկարների մասին Փաուելի ելույթը կայացել է Միջազգային հաշվարկների բանկի կողմից կազմակերպված եւ Կենտրոնական բանկերի համար թվային նորարարություններին նվիրված վիրտուալ միջոցառման ժամանակ:FRS-ի նախագահը կրկին անգամ ընդգծել է, որ ԱՄՆ Կենտրոնական բանկը գործընթացի սկզբնական փուլում է եւ ուսումնասիրում է, թե ինչպիսին կարող է լինել թվային դոլարը, ու մտադիր չէ խաթարել մասնավոր ֆինանսական հատվածի գործունեությունը:Բացի այդ, նա հասկացրել է, որ կարգավորիչի հետաքրքրությունը թվային արժույթով պայմանավորված չէ մասնավոր՝ բիթքոինի նման նախագծերի ժողովրդականության բարձրացմամբ: Մասնավոր կրիպտոարժույթների շատ կողմնակիցներ դրանք դիտարկում են որպես պետության կողմից առաջարկվող ակտիվների այլընտրանք, սակայն Փաուելը կարծում է, որ դրանք դեռ ի վիճակի չեն լուծել այդ խնդիրը: Tweet Դիտում՝ 5825