Չինաստանի խոշորագույն բանկը թվային յուանի կանխիկացման 3 հազ. բանկոմատ է տեղադրել
18.06.2021 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ windows.net

Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, բանկոմատների գործարկումը դարձել է նոր ֆինանսական գործիքի փորձարկման մի մասը:
ICBC-ն առաջին չինական բանկն է, որի թիմը զարգացնում է թվային յուանի հետ գործարքների իրականացման համար բանկոմատային ցանցը: Մյուս ֆինանսական հաստատությունները, այդ թվում՝ The Agricultural Bank of China-ն, նույնպես հետաքրքրություն են ցուցաբերում բանկոմատների գործառույթներն ընդլայնելու ուղղությամբ` ադապտացնելու սարքերն ազգային արժույթի վիրտուալ տարբերակի հետ աշխատելու համար:
Զուգահեռաբար, չինական ֆինանսական հաստատություններն ակտիվացնում են թվային յուանի համար դրամապանակները: Իսկ Չինաստանի իշխանությունները, իրենց հերթին, խթանում են նոր գործիքի մասսայականացումը՝ դրա գործարկման նախաշեմին:
Ավելի վաղ Չինաստանի կարգավորիչները հայտարարել էին թվային յուանը 2022 թվականին գործարկելու մտադրության մասին:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: