Evocabank-ը Moody’s-ից ստացել է Ba3 վարկանիշ՝ դրական հեռանկարով

19.08.2026 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Moody’s # վարկանիշ

Evocabank-ը Moody’s Ratings-ի կողմից ստացել է Ba3 երկարաժամկետ տեղական արժույթով եւ արտարժույթով ավանդների ու թողարկողի վարկանիշներ, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության (Ba3 positive) սուվերեն վարկանիշի նույն մակարդակում։


Moody’s-ի գնահատմամբ՝ Evocabank-ի Ba3 վարկունակության բազային գնահատականը (Baseline Credit Assessment, BCA) արտացոլում է բանկի կապիտալի ամուր բուֆերը, կայուն շահութաբերությունը եւ ֆինանսավորման դիվերսիֆիկացված բազան։

Moody’s-ը նաեւ ընդգծում է Evocabank-ի վարկային պորտֆելի դիվերսիֆիկացված կառուցվածքը՝ կորպորատիվ, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) եւ մանրածախ վարկավորման հատվածներում, ինչպես նաեւ Բանկի կենտրոնացումը գրավով ապահովված վարկավորման վրա։

Բանկի ֆինանսավորման բազան եւս գնահատվել է որպես դիվերսիֆիկացված՝ պայմանավորված ձեւավորված հաճախորդային բազայով եւ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ երկարամյա համագործակցությամբ։

«Moody’s-ի կողմից շնորհված վարկանիշները կարեւոր ձեռքբերում են Evocabank-ի համար՝ ամրապնդելով Բանկի ճանաչելիությունը եւ նպաստելով միջազգային ֆինանսական հաստատությունների ու ներդրողների հետ հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 1822

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW