Global 2000-ը գլխավորում է Չինաստանի արդյունաբերական եւ առեւտրային բանկը
14.05.2021 | 09:49 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ forbes.com

Չինաստանի արդյունաբերական եւ առեւտրային բանկը (ICBC) իններորդ տարին անընդմեջ գլխավորել է Forbes-ի 2021թ․ վարկանիշը: Բանկի եկամուտը կազմել է $190․5 մլրդ, շահույթը՝ $45․8 մլրդ, ակտիվները՝ $4,914․7 մլրդ, շուկայական արժեքը՝ $249․5 մլրդ:
Երկրորդ տեղում ամերիկյան JPMorgan Chase ֆինանսական հոլդինգն է, երրորդում՝ Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway ներդրումային ընկերությունը:
Առաջին տասնյակում ներառված են նաեւ China Construction Bank-ը, Saudi Aramco-ն, Apple-ը, Bank of America-ն, չինական Ping An Insurance Group-ը, Agricultural Bank of China-ն եւ Amazon-ը:
Այս տարի վարկանիշում ընդգրկվել է 24 ռուսաստանյան ընկերություն, որոնց շարքում առաջատարը Սբերբանկն է՝ զբաղեցնելով 51-րդ տեղը: Անցած տարվա վարկանիշում բանկը 402-րդն էր:
Սբերբանկի եկամուտը կազմել է $47.3 մլրդ, շահույթը՝ $10.4 մլրդ, ակտիվները՝ $486․9 մլրդ, շուկայական արժեքը՝ $85․7 մլրդ։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: