«Սբեր»-ը գրանցում է իր բլոկչեյն հարթակը՝ սբերքոին թողարկելու համար
21.04.2021 | 15:53 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ria.ru

Դա հնարավոր կլինի բլոկչեյն հարթակի գրանցումից անմիջապես հետո, այն այժմ վերջնական հաստատումներն է անցնում կարգավորիչի հետ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է բանկի վարչության փոխնախագահ Անատոլի Պոպովը:
«Կարգավորիչի հետ մենք մշակում ենք գրանցման ընթացքում ծագած որոշ դիտողություններ: Եվ հույս ունենք, որ հարթակը մոտ ժամանակներս կգրանցվի»,- ասել է նա՝ հավելելով, որ գրանցումն ավարտելուց հետո կտեղադրվի սբերքոինի թողարկման համապատասխան ազդագիրը:
Պոպովը նաեւ տեղեկացրել է, որ «Սբեր»-ի բլեկչեյն հարթակը հասանելի կլինի ոչ միայն բանկին, այլեւ ուրիշ ընկերություններինին, որոնք կցանկանան թողարկել սեփական թվային ֆինանսական ակտիվները:
«Ինչ վերաբերում է այն ֆինանսական ակտիվներին, որոնք տեղադրվելու են հարթակում, ապա ամեն անգամ, կանոնների համաձայն, բանկը կառաջարկի կարգավորիչին գրանցել այսպես կոչված թողարկման ազդագիր: Այդ ընթացքում էլ կորոշվի, թե որ ակտիվները կտեղադրվեն եւ կառաջարկվեն մասնակիցներին: Այս հարթակը կարող է օգտագործվել ոչ միայն բանկի, այլեւ մեր հաճախորդների կողմից. նրանք եւս կարող են օգտագործել այն իրենց ֆինանսական ակտիվները թողարկելու համար»,- ասել է Պոպովը:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: