Apple-ը նախատեսում է առաջիկա հինգ տարում ավելի քան $430 մլրդ ներդնել ամերիկյան բիզնեսում եւ ստեղծել 20 հազ. նոր աշխատատեղ ամբողջ երկրում, հաղորդում է Prime գործակալությունը:«Վերջին երեք տարիներին Apple-ի ներդրումը Միացյալ Նահանգներում շատ ավելի է գերազանցել ընկերության նախնական հնգամյա նպատակը՝ $350 միլիարդը, որը սահմանվել էր 2018 թվականին: Առաջիկա հինգ տարիների համար Apple-ը 20%-ով բարձրացնում է իր պարտավորությունների մակարդակը՝ աջակցելով ամերիկյան նորարարություններին եւ տնտեսությանն յուրաքանչյուր նահանգում: Ներդրումները ներառում են տասնյակ միլիարդավոր դոլարներ նոր սերնդի միկրոսխեմաների մշակման եւ ԱՄՆ 9-ը նահանգներում 5G նորարարության համար»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:Apple-ի նոր ներդրումները ԱՄՆ-ում ներառում են ուղղակի ծախսեր՝ կապված ամերիկյան մատակարարների հետ, ներդրումներ տվյալների մշակման կենտրոններում, կապիտալ ներդրումներ ԱՄՆ-ում եւ այլ ներքին ծախսեր, ներառյալ՝ Apple TV+ նախագծերը 20 նահանգներում եւ հազարավոր աշխատատեղերի ստեղծում:«Apple-ը մտադիր է իրագործել դեռեւս 2018-ին իր առջեւ դրված նպատակը՝ մինչեւ 2023 թվականը ԱՄՆ-ում ստեղծել 20 հազ. նոր աշխատատեղ: Այսօրվա նոր պարտավորությամբ Apple-ը նպատակ ունի առաջիկա հինգ տարիների ընթացքում ստեղծել 20 հազ. լրացուցիչ աշխատատեղ երկրի բոլոր նահանգներում»,- նշել է ընկերությունը: Tweet Դիտում՝ 1722