Bank of America-ի թվային ծառայությունները սկսել են ռեկորդային պահանջարկ վայելել
08.02.2021 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ bitcoinist.com

Ինչպես հաղորդում է Frank Media-ն, անցած տարի թվային ծառայությունները հատկապես պահանջված դարձան Bank of America-ի հաճախորդների շրջանում, միաժամանակ, մասնաճյուղերի 70%-ը, չնայած լոքդաունների, շարունակեցին գործել:
Համավարակի ընթացքում Bank of America-ն հաճախորդների հետ թվային կոնտակտների ռեկորդային աճ է գրանցել. մանրածախ եւ փոքր եւ փոքր բիզնեսի հատվածում հաճախորդների շուրջ 70%-ը օգտվել է առցանց ծառայություններից, ներդրումային բլոկում` մի փոքր ավելին՝ հաճախորդների 77%-ը:
Ավանդների մասնաբաժինը, որ հաճախորդները բացել են առցանց, 2019-ի 78%-ից անցած տարի աճել է մինչեւ 84%, իսկ թվային վաճառքի մասնաբաժինը՝ 30%-ից մինչեւ 42%:
Bank of America-ն ներկայացրել է հաճախորդների հետ թվային փոխգործակցության համար օգտագործվող կապուղիները: Դրանց թվում է Erica-ն՝ վիրտուալ ֆինանսական օգնականը, որը գործարկվել է դեռեւս 2018-ին: Անցած տարի այն օգտագործել է 7 մլն նոր հաճախորդ (աճը՝ 67%), Erica-ն մշակել է 230 մլն հաճախորդի դիմում: Համավարակը ֆինանսական օգնականին ստիպեց ընդլայնել իր բառապաշարը. Erica-ն պարտադրված էր սովորել կորոնավիրուսի հետ կապված շուրջ 60 հազ. տերմին եւ հարց:
P2P վճարումների համար Bank of America-ն մշակել է Zelle հավելվածը, որի հաճախորդների թիվը ճգնաժամային տարում աճեց 33%-ով: 2020թ.-ին այս ծառայության օգտատերերն $141 մլրդ ծավալի ավելի քան 517 մլն գործարք են իրականացրել, ինչը 71%-ով ավելին է, քան 2019-ին:
Բանկն իր հաճախորդների համար ստեղծեց նաեւ ֆինանսական պլանավորման օգնական՝ Life Plan, որն ազգային մակարդակով գործարկվեց անցած աշնանը:
Bank of America նշում է, որ ռեկորդային թվային ակտիվություն է նկատվում փոքր բիզնեսի հաճախորդների շրջանում: Եթե 2019-ին թվային կապուղիներին բաժին էր ընկնում ՓՄՁ վաճառքների 10%-ը, ապա 2020-ին այս մասնաբաժինը աճեց մինչեւ 24%: Բանկը զարգացնում է CashPro հավելվածը` ՓՄՁ-ների վճարումների եւ դեպոզիտային չեկերի իրավազորման, ինչպես նաեւ API-ի օգտագործման համար:
2019թ.-ին բանկը հայտարարել էր, որ Hi-Tech-ում իր ներդրումները կազմում են $10 մլրդ, այդ թվում $3 մլրդ՝ նոր նախագծերում:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: