Իլոն Մասկը չի բացառում Tesla-ի մուտքը ԱՊՀ երկրների շուկաներ

21.05.2021 | 14:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իլոն Մասկ #Tesla
Tesla-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ մոտ ժամանակներում Tesla-ն կարող է պաշտոնապես մուտք գործել ռուսաստանյան շուկա:

Ինչպես հաղորդում է RBC-ն, այս մասին նա ասել է «Նոր գիտելիք» եռօրյա մարաթոնի շրջանակում, որն անցկացվում է ռուսաստանյան 8 քաղաքներում՝ թվային հարթակներում եւ օֆլայն:

«Կարծում եմ, մենք շուտով ներկա կլինենք Ռուսաստանում: Դա հրաշալի կլինի: Մենք նաեւ պետք է ավելի լայն նայենք՝ Ղազախստանին եւ ԱՊՀ այլ երկրներին: Սա մեզ համար կարեւոր է»,- ասել է նա:

Պատասխանելով Չինաստանում արտադրության տեղադրելու մասին հարցին՝ նա ասել է, որ Շանհայում իրենք գործարան ունեն, եւ նշել, որ ցանկանում է, որպեսզի ընկերության գործարանները տեղակայվեն աշխարհի այլ մասերում: «Հեռանկարային առումով մենք դիտարկում ենք Ռուսաստանը»,- ասել է նա:



Մասկը նաեւ կողմ է արտահայտվել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հաղորդակցության ամրապնդմանը: Համաժողովի ընթացքում նրան հարցրել են՝ ինչու է որոշել մասնակցել միջոցառմանը, ինչին գործարարը պատասխանել է, որ իր տեսանկյունից անհրաժեշտ է կապեր հաստատել եւ ամրապնդել երկխոսությունը երկրների միջեւ:

Ներկայումս Tesla-ն վաճառքի գրասենյակներ ունի ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Եվրոպայում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, ինչպես նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններում, Չինաստանում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թայվանում: Ընկերության գործարանները տեղակայված են ԱՄՆ-ում (Կալիֆոռնիա, Նեվադա, Նյու Յորք, Տեխաս), Չինաստանում եւ Գերմանիայում:

Անցած տարի ընկերությունն արտադրել է  509 737 ավտոմեքենա, որից 2021թ. սկզբի դրությամբ հաճախորդներին առաքվել է 499 550-ը: Այս տարվա առաջին եռամսյակում արտադրվել է 180 338 ավտոմեքենա՝  76%-ով ավել, քան 2020-ի նույն ժամանակահատվածում:
Դիտում՝ 3391
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW