Իլոն Մասկը դարձել է ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվող տնօրենը
07.05.2021 | 09:29 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ naked-science.ru

2018-ին Մասկը հրաժարվեց Tesla-ում իր աշխատավարձից: Փոխարենը՝ նա պարգեւատրվում է ընկերության բաժնետոմսերի օպցիոնների տեսքով: Forbes-ի հաշվարկների համաձայն՝ 2020-ին Մասկը $11 մլրդ արժողությամբ բաժնետոմսերի օպցիոններ է ստացել:
Եկամտի ցուցանիշով երկրորդ տեղում է բիզնեսի համար ծրագրային ապահովում մշակող Paycom ընկերության ղեկավար Չադ Ռիչիսոնը` $211 մլն աշխատավարձով, իսկ երրորդ տեղում` 1Life Healthcare բժշկական ընկերության գլխավոր տնօրեն Ամիր Դեն Ռուբինն է` $199 միլիոնով։
Երեք տարի առաջ Իլոն Մասկը Tesla-ի առջեւ դրեց մի շարք ֆինանսական նպատակներ՝ եկամուտն ու կապիտալիզացիան ավելացնելու առումով: Միաժամանակ, նա հրաժարվեց իր աշխատավարձից՝ բաժնետերերին ցուցադրելու համար, որ մտադիր է լրջորեն աշխատել այդ նպատակներին հասնելու ուղղությամբ:
Տասնամյա ծրագիրը ներառում է ընկերության եկամտի, շահույթի եւ կապիտալիզացիայի որոշակի թիրախներ: Մասնավորապես, տասը տարիների ընթացքում Tesla-ի արժեքը պետք է ավելանա մոտավորապես 10 անգամ, այսինքն՝ 2018-ի $59,1 միլիարդից մինչեւ $650 մլրդ՝ 2028 թվականին: Այս ամբողջ ընթացքում Tesla-ի հիմնադիրն աշխատավարձ չի ստանա: Նշվում է, որ ընթացիկ տարվա մայիսի 6-ի դրությամբ ընկերության շուկայական կապիտալիզացիան արդեն կազմել է $638,4 մլրդ:
Վերջին լուրեր
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: