Բայդենը խոստացել է, որ էլեկտրամոբիլների շուկայում ԱՄՆ-ն կգերազանցի Չինաստանին

19.05.2021 | 12:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջո Բայդեն #էլեկտրամոբիլներ #Չինաստան
ԱՄՆ-ն մտադիր է էլեկտրական մեքենաների շուկայում առաջ անցնել Չինաստանից՝ դուրս մղելով Պեկինը աշխարհում առաջատար դիրքերից:

Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Դիրբորնում (Միչիգան նահանգ) գտնվող Ford ընկերության գործարանում իր ելույթի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Էլեկտրական մեքենաներն ավտոմոբիլային արդյունաբերության ապագան են: Հետդարձի ճանապարհ չկա: Եվ հարցն այն է՝ կլինենք մենք արդյոք առաջատար, թե կզիջենք մրցավազքում»,- ասել է նա:

«Ներկայումս այս մրցավազքում Չինաստանն առաջատարն է: Պետք չէ ինքներս մեզ խաբենք, դա պարզապես փաստ է»,- խոստովանել է ԱՄՆ նախագահը: Նրա կարծիքով, որոշ ժամանակ առաջ ԱՄՆ-ն առաջատարն էր այս ոլորտում և ավելի շատ ներդրումներ էր  կատարում էլեկտրամոբիլների տեխնոլոգիաների մեջ, քան աշխարհի ցանկացած այլ երկիր: Հիմա մենք ութերորդն ենք, իսկ Չինաստանն առաջինն է: Չինաստանն աշխարհում ամենամեծ, ամենաարագ զարգացող էլեկտրամոբիլների շուկան է»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

«Նրանք կարծում են, որ իրենք կհաղթեն: Դե ինչ, ես նրանց համար նորություններ ունեմ. նրանք չեն հաղթի այս մրցավազքում: Մենք դա իրենց թույլ չենք տա»,- խոստացել է Բայդենը:

Գործարան այցելության ժամանակ Բայդենն անձամբ փորձարկել է նոր Ford F-150 Lightning էլեկտրապիկապը: Նախատեսվում է, որ այս մեքենայի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա այսօր: Ակնկալվում է, որ դրա վաճառքները ԱՄՆ-ում կսկսվեն 2022-ի առաջին կեսին:
Դիտում՝ 1903
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW