ԱՄՆ բնակիչները կկարողանան ազատ կանխիկացնել իրենց բիթքոինները խանութներում եւ սուպերմարկետներում տեղադրված բանկոմատ-կրպակներում:Դա հնարավոր է դարձել MoneyGram դրամական փոխանցումների միջազգային համակարգի եւ Coinme կրիպտոարժութային բանկոմատների օպերատորի միջեւ համագործակցության պայմանագիր կնքելուց հետո, հաղորդում է Rusbase-ը՝ վկայակոչելով CNBC-ն:Բիթքոինները հնարավոր կլինի գնել կանխիկով անմիջապես կրիպտոմատում, ինչպես նաեւ տեղում կանխիկացնել դրանք: Գործառույթը հասանելի կդառնա մոտակա շաբաթների ընթացքում: Առաջին փուլում ԱՄՆ-ում կգործարկվի 12 000 նման բանկոմատ:«Այս նորարարական համագործակցությունը մեր բիզնեսը բացում է հաճախորդների բոլորովին նոր հատվածի առջեւ, քանի որ մենք առաջինն ենք ներդնում կրիպտոարժույթը կանխիկի փոխակերպման մոդելը»,- նշել է MoneyGram-ի գլխավոր գործադիր տնօրեն Ալեքս Հոլմսը: 31.03.2021 | 11:57 PayPal-ը կթույլատրի կրիպտոարժույթով գնումներ կատարել Banks.am-ը հիշեցնում է. որ ս.թ. մարտի վերջին PayPal-ը հայտարարել էր կրիպտոարժույթով գնումների դիմաց վճարելու նոր գործառույթի գործարկման մասին: Այն թույլ է տալիս օգտատերերին գնումների դիմաց վճարել կրիպտոարժույթով՝ առանց լրացուցիչ գանձումների եւ միջնորդավճարների՝ այն ավտոմատ կերպով փոխարկելով հասարակ արժույթի: 30.03.2021 | 11:25 Visa-ն կթույլատրի օգտագործել USD Coin կրիպտոարժույթը Իսկ Visa-ն հայտարարել էր, որ կթույլատրի հաճախորդներին օգտագործել USD Coin կրիպտոարժույթը: Մասնավորապես, Crypto.com կրիպտոհարթակի հետ համատեղ Visa-ն փորձնական ծրագիր է գործարկել․ արդեն այս տարվա վերջին ընկերությունը USD Coin արժույթի օգնությամբ պետք է իրականացնի էքվայրինգ եւ վճարումներ՝ ավելի շատ գործընկերների համար: 15.02.2021 | 15:32 MasterCard-ն այս տարվանից կաշխատի կրիպտոարժույթների հետ Իր հերթին MasterCard-ը տեղեկացրել էր, որ իր միջազգային վճարային համակարգի շրջանակում այս տարի կսկսի աշխատել մի քանի կրիպտոարժույթների հետ: Առաջին հերթին, խոսքը գնում է ստեյբլկոինների՝ իրական ակտիվներով ապահովված կրիպտոարժույթի մասին։ MasterCard-ում կարծում են, որ թվային փողը պետք է կայունություն ապահովի, որպեսզի մարդիկ կարողանան այն օգտագործել ոչ թե ներդրումների, այլ առօրյա գործարքների համար: Tweet Դիտում՝ 2281