MasterCard-ն իր միջազգային վճարային համակարգի շրջանակում այս տարի կսկսի աշխատել մի քանի կրիպտոարժույթների հետ, հաղորդում է RBC-ն:Ընկերության թվային ակտիվների, բլոկչեյն տեխնոլոգիաների եւ գործընկերության հարցերով գործադիր փոխնախագահ Ռաջ Դամոդարանն ընդգծել է, որ ընկերությունը մտադիր չէ աշխատել գոյություն ունեցող բոլոր կրիպտոարժույթների հետ, որոնցից շատերը դեռեւս չեն համապատասխանում ընկերության պահանջներին:Նա նշել է, որ, առաջին հերթին, խոսքը գնում է ստեյբլկոինների՝ իրական ակտիվներով ապահովված կրիպտոարժույթի մասին։ MasterCard-ում կարծում են, որ թվային փողը պետք է կայունություն ապահովի, որպեսզի մարդիկ կարողանան այն օգտագործել ոչ թե ներդրումների, այլ առօրյա գործարքների համար: 10.09.2020 | 10:06 MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել «Կրիպտոարժույթների հետ կապված մեր փիլիսոփայությունը պարզ է. ամեն ինչն ընտրության մեջ է: MasterCard-ը նպատակ չունի խորհուրդ տալ օգտագործել կրիպտոարժույթները: Մեր նպատակն է հնարավորություն ընձեռել գնորդներին, վաճառողներին եւ բիզնեսներին փոխանցել միջոցներ՝ ավանդական կամ կրիպտոարժութային, այնպես, ինչպես ուզում են: Սա պետք է լինի ձեր ընտրությունը, սա ձեր փողն է»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:Նշվում է, որ MasterCard-ն ակտիվորեն համագործակցում է աշխարհի մի քանի խոշոր կենտրոնական բանկերի հետ: Վճարային համակարգն օժանդակում է ֆինանսական կարգավորիչներին կենտրոնական բանկերի թվային արժույթների (CBDC) մշակման գործում:Պարբերականը նաեւ հայտնում է, որ ավելի վաղ Visa-ն էր հայտարարել կրիպտոարժույթների գնման համար սեփական համակարգի (API) գործարկման մտադրության մասին, որն ինտեգրվելու է բանկերի կողմից: Ծառայության գործարկումը նախատեսված է այս տարվա վերջին: Համակարգից առաջինը կօգտվի First Boulevard թվային բանկը։ Tweet Դիտում՝ 3527