Visa-ն կթույլատրի օգտագործել USD Coin կրիպտոարժույթը
30.03.2021 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ coindesk.com

Մասնավորապես, Crypto.com կրիպտոհարթակի հետ համատեղ Visa-ն փորձնական ծրագիր է գործարկել․ արդեն այս տարվա վերջին ընկերությունը USD Coin արժույթի օգնությամբ պետք է իրականացնի էքվայրինգ եւ վճարումներ՝ ավելի շատ գործընկերների համար:
USD Coin-ը (USDC) կայուն կրիպտոարժույթ է, որի արժեքը ուղղակիորեն կապվում է ԱՄՆ դոլարի հետ:
Եթե հաճախորդը որոշի օգտագործել Visa կրիպտոքարտը` մի բաժակ սուրճի դիմաց վճարելու համար, դրամապանակում պահվող թվային արժույթը կփոխարկվի ավանդական փողի:
«Կրիպտոարժույթի հետ աշխատելու Visa-ի որոշումը պայմանավորված է նրանով, որ խոշոր ֆինանսական ընկերություններ (BNY Mellon, BlackRock եւ Mastercard) արդեն իսկ կիրառել են թվային արժույթները: Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն՝ կրիպտոարժույթները շուտով կդառնան ներդրումային պորտֆելների մշտական մասը»,- գրում է պարբերականը:
2021-ի մարտին Visa-ն հայտարարեց կրիպտոարժույթների գնման համար սեփական համակարգի (API) թողարկման մասին, որը կինտեգրվի բանկերի կողմից: Պրոդուկտի գործարկումը նախատեսված է ընթացիկ տարվա վերջին:
Վճարային հսկայի ղեկավար Ալֆրեդ Քելիի կանխատեսմամբ՝ հինգ տարվա ընթացքում կրիպտոարժույթները կարող են սկսել լայնորեն օգտագործվել որպես վճարման միջոց:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: