PayPal միջազգային վճարային համակարգը հայտարարել է կրիպտոարժույթով գնումների դիմաց վճարելու նոր գործառույթի գործարկման մասին, հաղորդում է Prime գործակալությունը:Գործառույթը թույլ է տալիս օգտատերերին գնումների դիմաց վճարել կրիպտոարժույթով՝ առանց լրացուցիչ գանձումների եւ միջնորդավճարների՝ այն ավտոմատ կերպով փոխարկելով հասարակ արժույթի:«Բոլոր գործարքները կատարվում են դոլարով եւ փոխարկվում ընկերությունների կողմից ընդունվող արժույթի՝ PayPal-ի փոխարկման ստանդարտ փոխարժեքներով: Checkout with crypto գործառույթը հաճախորդներին հնարավորություն է տալիս PayPal-ի միջոցով կրիպտոարժույթ վաճառել՝ այնուհետեւ մեկ շարունակական գործընթացում բիզնեսներին վճարել առցանց գնումների դիմաց»,- ասված PayPal-ի հաղորդագրության մեջ: 09.03.2021 | 14:28 PayPal-ի ղեկավարը խոսել է «հաջորդ սերնդի ենթակառուցվածքի» ստեղծման մասին Ընկերությունը նշում է, որ գործառույթին ավտոմատ կերպով հասանելիություն կտրվի բոլոր օգտատերերին, ովքեր իրենց հաշվին ունեն բավականաչափ կրիպտոարժույթ գնումը վճարելու համար: Մարտի 30-ից գործառույթը հասանելի է ԱՄՆ-ում PayPal-ի բոլոր օգտատերերին:Բացի այդ, վճարման համար հաճախորդներին կտրամադրվի կրիպտոարժույթի ընտրություն՝ Bitcoin, Litecoin, Ethereum կամ Bitcoin Cash՝ կախված հաճախորդի հաշվի վրա պահվող արժույթից եւ դրա մնացորդից: Միաժամանակ, յուրաքանչյուր գնման համար կարելի է օգտագործել միայն մեկ տեսակի կրիպտոարժույթ: 30.03.2021 | 11:25 Visa-ն կթույլատրի օգտագործել USD Coin կրիպտոարժույթը Banks.am-ը հիշեցնում է, որ 2020 թվականին PayPal-ը դարձել է վճարային ոլորտում ամենաշատ ներբեռնված բջջային հավելվածը Եվրոպայում: Հատկանշական է, որ անցած տարվա գարնանը PayPal-ի ամենաարագ աճող օգտատերերի հատվածը դարձան 50 տարեկանից բարձր մարդիկ։ Tweet Դիտում՝ 3760