Visa-ն մտադիր է մասնակցել ԿԲ թվային արժույթների զարգացմանը

28.04.2021 | 14:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Visa #Ալֆրեդ Քելլի #CBDC
Visa վճարային համակարգի թիմը կրիպտոտարածքում զարգանալու համար դիտարկում է մի քանի ճանապարհ, ներդրողների հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ալֆրեդ Քելին:

Զրույցի ընթացքում Visa-ի ղեկավարը հաստատել է կազմակերպության թիմի ակտիվ աշխատանքը կրիպտոծառայությունների զարգացման ուղղությամբ: Նրա խոսքով՝ ընկերությունը հետաքրքրված է ինչպես դասական կրիպտոարժույթներով (օրինակ՝ բիթքոինով), այնպես էլ թվային ակտիվների այլ տեսակներով, այդ թվում՝ սթեյբլքոիններով եւ կենտրոնական բանկի թվային արժույթներով (Central bank digital currency - CBDC):

«Մենք կենտրոնացած ենք հինգ հնարավորությունների վրա, որոնց տեսնում ենք այս տարածքում: Կարծում եմ, կրիպտոն մի տարածք է, որտեղ մենք լավ կողմնորոշվում ենք եւ որին հակված ենք»,- ասել է Ալֆրեդ Քելին:

Նա նաեւ տեղեկացրել է, որ իր թիմը բանակցություններ է վարում տարբեր երկրների կենտրոնական բանկերի հետ ընկերության CBDC շուկայի զարգացմանը հնարավոր մասնակցության շուրջ:



«Մենք զրուցում ենք կենտրոնական բանկերի ներկայացուցիչների հետ պետական եւ մասնավոր կազմակերպությունների միջեւ գործընկերության, ինչպես նաեւ ֆինանսական գործիքի ընդունման կարեւորության շուրջ: Որպեսզի CBDC-ները արժեք ունենան, սպառողները պետք է գիտակցեն ակտիվների անվտանգության մակարդակը: Սա հենց այն ոլորտն է, որտեղ մենք կարող ենք պարծենալ մեծ փորձով եւ որի ուղղությամբ կարող ենք օգնել կենտրոնական բանկերին»,- Քելիի խոսքերն է մեջբերում Bloomchain.ru-ն:

«Visa-ն միակ խոշոր վճարային ընկերությունը չէ, որի թիմն ուշադրությամբ հետեւում է CBDC-ների ակտիվ զարգացող շուկային: Շատ երկրների, այդ թվում ՝ Չինաստանի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողմից ազգային թվային արժույթների թողարկման նախապատրաստման ֆոնին շատ խոշոր խաղացողներ հետաքրքրվել են ֆինանսական գործիքների սպասարկման ծառայություններ մատուցելու հնարավորություններով»,- գրում է պարբերականը:
Դիտում՝ 1867
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW