Բահամյան կղզիները, Կամբոջան եւ Չինաստանը դարձել են մանրածախ օգտագործման համար նախատեսված կենտրոնական բանկերի թվային արժույթների (Central bank digital currency - CBDC) մշակման առաջատարներ: Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, նման եզրահանգման են եկել PwC վերլուծաբաններն իրենց նոր հետազոտության մեջ:PwC մասնագետները CBDC-ի շուկան բաժանել են երկու խմբի՝ մանրածախ օգտագործման համար թվային ակտիվներ եւ մեծածախ գործարքների համար նախատեսված ֆինանսական գործիքներ: Առաջին ուղղության առաջատար է դարձել Բահամյան կղզիները: 23.03.2021 | 15:41 Փաուել․ Թվային դոլարը պետք է ստանա Կոնգրեսի լիակատար աջակցությունը «Երկրի իշխանություններն իրենց CBDC-ն (բահամյան թվային դոլարը) գործարկել են 2020-ի հոկտեմբերի վերջին: Ֆինանսական գործիքի մշակողները կարծում են, որ թվային արժույթը միջազգային ներուժ ունի: Քիչ ժամանակ անց դրանով հետաքրքրվեց Mastercard-ի թիմը:2021թ. փետրվարի սկզբին համացանցում հայտնվեց տեղեկատվություն, որ վճարային համակարգը պատրաստվում է Բահամյան կղզիների ազգային արժույթի համար քարտ թողարկել: Այսպիսով, բահամյան թվային դոլարը դարձավ խոշոր ֆինանսական կորպորացիայի սեփական բանկային պլաստիկով աշխարհի առաջին CBDC-ն»,- գրում է պարբերականը: Լուսանկարը՝ https://www.pwc.com PwC վերլուծաբանները մանրածախ լավագույն CBDC-ների վարկանիշում երկրորդ տեղում դասել են Կամբոջայի ֆինանսական գործիքը: Bloomchain.ru-ն հիշեցնում է, որ ազգային կրիպտոարժույթի թվային տարբերակ ստեղծելու երկրի իշխանությունների մտադրության մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2018-ի գարնանը: 2020-ի վերջի դրությամբ տեղական կարգավորիչները փորձարկում էին ֆինանսական գործիքի հնարավորությունները:Չինաստանն իր թվային յուանով հայտնվել է վարկանիշի միայն երրորդ հորիզոնականում: Պարբերականը նշում է, որ վերջերս համացանցում հայտնվեց տեղեկություն, որ 2022-ի ձմռանը Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերի ընթացքում օտարերկրացիները հնարավորություն կունենան օգտագործել այդ ֆինանսական գործիքը:Մեծածախ օգտագործման համար լավագույն 10 CBDC վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է Թաիլանդի իշխանությունների նախագիծը: Տեղական կարգավորիչները ֆինանսական գործիքի փորձարկում էին կազմակերպել 2020-ի ամռանը: Վարկանիշի երկրորդ տեղում Հոնկոնգի նախագիծն է, երրորդում` Սինգապուրը ներկայացնող CBDC-ն: Լուսանկարը՝ https://www.pwc.com Փորձագետները գնահատել են նախագծերը` ելնելով դրանց պատրաստվածության մակարդակից եւ տեխնիկական հնարավորությունների վերլուծությունից: 08.04.2021 | 15:17 Թվային ռուբլու հայեցակարգն աջակցություն է ստացել ՌԴ բանկերի 84%-ի կողմից Վերլուծաբանները նշել են, որ 2021թ. ապրիլի վերջի դրությամբ ամբողջ աշխարհի ավելի քան 60 կենտրոնական բանկեր մասնակցում են CBDC-ի գործարկման մրցավազքին: PwC-ի ֆրանսիական ստորաբաժանման ներկայացուցիչ Բենուա Սյուրոն կարծում է, որ կենտրոնական բանկերի թվային արժույթները կթարմացնեն հաշվարների համակարգը ֆինանսական շուկաներում: Tweet Դիտում՝ 2353