Թվային յուանի փորձարկմանը երկու չինական մասնավոր բանկ է միացել
23.02.2021 | 13:49 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ chinadaily.com.cn

Bloomberg-ի աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ WeBank-ը եւ MYbank-ը կառաջարկեն նույն գործառույթներն, ինչ պետական բանկերը, որոնք արդեն փորձարկել են թվային արժույթը:
Չինաստանի Կենտրոնական բանկի թվային արժույթի (Central bank digital currency - CBDC) փորձարկմանը մասնակցում է չորս պետական բանկ`Չինաստանի արդյունաբերական եւ առեւտրային բանկը, Չինաստանի շինարարական բանկը, Չինաստանի գյուղատնտեսական բանկը եւ Չինաստանի բանկը: Պիլոտային ծրագրի շրջանակում այս վարկային հաստատություններն իրենց հաճախորդներին կառաջարկեն թվային յուանի համար դրամապանակներ՝ փոխանցումներ եւ վճարումներ կատարելու հնարավորությամբ:
Tencent հոլդինգի կողմից աջակցություն վայելող WeBank-ը եւ թվային MYbank-ը, որի համասեփականատեր է հանդիսանում Ant Group ֆինտեխ ընկերությունը, կառաջարկեն նույն գործառույթները:
WeBank-ը եւ MYbank-ը առաջին առեւտրային բանկերն են, որոնք միացել են CBDC-ի փորձարկմանը: Թվային յուանի գործարկմամբ շատերը ենթադրում էին, որ Չինաստանի Ժողովրդական բանկը (PBoC) մրցակցելու է Tencent-ի եւ Ant Group-ի վճարային հավելվածների հետ: Այնուամենայնիվ, կարգավորիչը պարզաբանեց, որ նոր գործիքը մրցակցություն չի կազմի WeChat Pay-ին եւ Alipay-ին հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: