WeChat Pay-ը մուտք է գործել Ռուսաստան

05.06.2018 | 13:30 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#WeChat Pay
Չինական WeChat Pay վճարային ծառայությունը դուրս է եկել ռուսաստանյան շուկա, հաղորդում է «Վեդոմոստի»-ն:

«Ծառայության թիրախում Ռուսաստան այցելող չինացիներն են, WeСhat Pay-ը գնումների դիմաց վճարելու հնարավորություն է ընձեռում դեռ միայն Չինաստանի քաղաքացիներին»,- գրում է հրատարակությունը:

WeChat Pay-ը, որը հնարավորություն է տալիս ապրանքների դիմաց վճարել բջջային հեռախոսում առկա հավելվածի միջոցով, աշխատում է WeChat մեսենջերի հիման վրա:

Ինչպես նշվում է WeChat Pay-ի ռուսաստանյան գործընկեր Sendy վճարային համակարգի կայքում, ներկայում WeChat-ի լսարանը գնահատվում է 936 մլն մարդ, որից ավելի քան 480 մլն-ը կազմում են WeChat Pay վճարային համակարգի ակտիվ օգտատերերը:

Վճարման իրականացման համար յուրաքանչյուր օգտատեր ունի իր WeChat դրամապանակը, որում վճարման գործարքի համար օգտագործվում է անհատական QR-կոդը, որը տրվում է WeChat-ում գրանցված յուրաքանչյուր օգտատիրոջ:

Այսօր WeChat-ի միջոցով կարելի է պատվիրել, ձեւակերպել եւ վճարել գործնականում յուրաքանչյուր ծառայության դիմաց Չինաստանի տարածքում, ինչպես նաեւ ավելի շատ ապրանքներ ու ծառայություններ են հասանելի դառնում օգտատերերին նաեւ երկրի սահմաններից դուրս:

Ռուսաստանը դարձել է 17-րդ երկիրը, որտեղ կարելի է օգտվել WeChat Pay ծառայությունից:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 25277

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW