Թվային յուանի փորձարկմանը մասնակցել է 100 հազար մարդ

19.01.2021 | 14:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Չինաստան #թվային յուան
Թվային յուանի (Digital Currency Electronic Payment - DCEP) փորձարկման երրորդ փուլի շրջանակում չինական Շենժենի բնակիչները 140 հազ. գործարք են իրականացրել, հաղորդում է Bloomchain.ru-ն:

Թվային յուանի փորձարկման հերթական փուլին մասնակցել է 100 հազ. մարդ: Ծրագրին հատկացված ընդամենը 10 օրվա ընթացքում նրանք $2.8 մլն-ի գործարք են իրականացրել: Փորձարկման մասնակիցներն ընտրվել են վիճակախաղի միջոցով:



Թվային յուանները, որոնք օգտատերերը ստացել էին ծրագրի շրջանակում, զրոյացվել են հունվարի 17-ին: Միաժամանակ, դրամապանակները, որոնց միջոցով հնարավոր է գործակցել նոր ֆինանսական գործիքի հետ, շարունակեցին աշխատել: Դրանց օգնությամբ օգտատերերը կարող են լիցքավորել հաշիվը՝ հասարակ յուանները թվայինի փոխարկելու նպատակով՝ ծրագրի մասնակից ավելի քան 10 հազ. խանութներում վճարումներ կատարելու համար:

Ավելի վաղ համացանցում տեղեկատվություն էր հայտնվել, որ նոր ֆինանսական գործիքի փորձարկմանը մասնակցել է Alibaba-ի «դուստր»՝ Ant Financial ընկերությունը:

Դեռեւս պարզ չէ՝ երբ Չինաստանը կմտցնի թվային յուանը շրջանառության մեջ: Ենթադրաբար, նոր ֆինանսական գործիքը շուկայում կհայտնվի 2023 թվականին:
Դիտում՝ 4134
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW