Չինական բանկերը՝ Forbes-ի Global 2000 ցուցակի առաջատար դիրքերում

14.05.2020 | 09:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Forbes #Global 2000 #բանկեր
Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի 2000 խոշորագույն ընկերությունների ցուցակը (Global 2000 - World's largest public companies)։

Պարբերականը նշում է, որ Global 2000 ցուցակում ներառված ընկերությունների մեծամասնության շուկայական արժեքն անցյալ տարվա հետ համեմատ զգալիորեն իջել է, իսկ առաջին եռամսյակի շահույթի վատ ցուցանիշները վկայում են գլոբալ լոքդաունի հետեւանքների մասին։

Վարկանիշի առաջին տեղում ութը տարի անընդմեջ Չինաստանի արդյունաբերական եւ առեւտրային բանկն է (ICBC)՝ ավելի քան $4,3 տրլն ակտիվներով։ Երկրորդ տեղում Չինաստանի շինարարական բանկն է (China Construction Bank)՝ ավելի քան $3,8 տրլն ակտիվներով, երրորդ տեղում JPMorgan Chase ամերիկյան ֆինանսական հոլդինգն է՝ ավելի քան $3,1 տրլն ակտիվներով։

Հնգյակը եզրափակում են Berkshire Hathaway ամերիկյան հոլդինգն ու Չինաստանի գյուղատնտեսական բանկը (Agricultural Bank of China)։

Ցուցակի տասնյակում տեղ են գտել նաեւ Saudi Arabian Oil Company-ն (Saudi Aramco), Ping An Insurance Group-ը, Bank of America-ն, Apple-ը եւ Bank of China-ն․

Պարբերականը գրում է, որ վերջին մի քանի ամիսները հատկապես «դաժան էին» ավիաընկերությունների համար, որոնց նկատմամբ պահանջարկն ընկել է ավելի շատ, քան դա տեղի ունեցավ 2001թ․ սեպտեմբերի 11-ից հետո։ Այսպես, American Airlines-ը ցուցակի 372-րդ տեղից  իջել է մինչեւ 967-րդը՝ առաջին եռամսյակում կորցնելով $2,2 մլրդ։

«Սակայն համավարակը բացասական է անդրադառնում ոչ բոլոր ընկերությունների վրա։ Էլեկտրոնային առեւտրի շուկայի խաղացողները, այդ թվում՝ Amazon-ը, Alibaba-ն ու Walmart-ը, առցանց գնումների շնորհիվ աճ են գրանցել։ Երեքն էլ բարելավել են իրենց դիրքերը ցուցակում»,- գրում է Forbes-ը։
Դիտում՝ 4078
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW