Ջեկ Մայի Ant Group ֆինտեխ ընկերության IPO-ից կարող էին շահել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի քաղաքական հակառակորդները։Ինչպես հաղորդում է RBC-ն, այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով չինական պաշտոնյաների եւ կառավարական խորհրդականների շրջանում սեփական աղբյուրները։Պարբերականի տվյալներով՝ ցուցակումից մի քանի շաբաթ առաջ Չինաստանի կառավարությունը հետաքննություն էր անցկացրել և պարզել, որ Ant-ի IPO-ի ազդագիրը թաքցնում է ընկերության որոշ սեփականատերերի: Նրանց թվում էին նախագահի և նրա մերձավոր շրջապատի քաղաքական հակառակորդները, որոնք իրավաբանական անձանց շղթայի միջոցով տնօրինում են Ant-ի բաժնեմասերը: 09.02.2021 | 16:12 Չինական բանկերը դադարեցնում են գործակցությունը Ջեկ Մայի Ant Group-ի հետ Եթե IPO-ն կայանար, ապա Չինաստանի նախագահի հակառակորդները՝ «հին» էլիտայի երեխաները, միլիարդավոր դոլարներ կստանային: The Wall Street Journal-ի աղբյուրներն ասում են, որ Սի Ցզինպինը, ով հայտնի է կոռուպցիայի դեմ ցուցադրական պայքարով և էլիտայի շքեղ կենսակերպի նկատմամբ կոշտ վերաբերմունքով, անընդունելի համարեց դա ինչպես քաղաքական, այնպես էլ գաղափարական առումներով:Ant Group-ի ներկայացուցիչները հերքում են հնարավոր մեղադրանքները և պնդում, որ բաժնետիրական կապիտալի կառուցվածքը ամբողջությամբ բացահայտված է տեղաբաշխման ազդագրում: 20.01.2021 | 13:30 Ջեկ Ման ողջ եւ առողջ է Անցած տարի Ant Group-ը նախատեսում էր իրականացնել պատմության մեջ ամենամեծ՝ մոտ $35 մլրդ-ի IPO: Սակայն բորսա դուրս գալուց երկու օր առաջ բաժնետոմսերի տեղաբաշխումը դադարեցվել էր։ Ant-ում հայտարարել էին, որ դա տեղի է ունեցել Չինաստանի ֆինտեխ ընկերությունների կարգավորման կանոնների փոփոխության պատճառով։ԶԼՄ-ները նաեւ գրում էին, որ Չինաստանի իշխանությունների հասցեին Ջեկ Մայի քննադատությունը կարող էր դառնալ IPO-ի չեղարկման պատճառ: Ինչպես գրել էր WSJ-ն, Alibaba-ի հիմնադիրն ասել էր, որ «չինական ֆինանսներում չկա որեւիցե համակարգ», իսկ գործող օրենսդրությունը զսպում է նորամուծությունները ոլորտում:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 13765