Չինաստանի ԿԲ-ն ներկայացրել է թվային յուանի կարգավորման դրույթները
15.09.2020 | 11:33 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://mycrypter.com/

Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, այս մասին գրել է Չինաստանի Ժողովրդական բանկի փոխնախագահ Ֆան Իֆեյն իր հոդվածում, որտեղ ներկայացրել է ազգային կրիպտոարժույթի կարգավորման հիմնական դրույթները:
Իֆեյի խոսքով՝ դե յուրե CBDC-ն իրենից ներկայացնում է ավանդական ֆիատային արժույթի համարժեքը: Դա նշանակում է, որ CBDC-ն հանդիսանում է թղթադրամների եւ մետաղադրամների առաջարկի մասը, եւ «պետք է համապատասխանի կանխիկ փողերի կառավարման օրենքներին եւ նորմատիվային ակտերին»: Սա համահունչ է նաեւ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ակտերին:
Միաժամանակ, CBDC-ն հանդիսանում է «համընդհանուր հասանելի պրոդուկտ, որն առաջարկվում է բնակչությանը կենտրոնական բանկի կողմից»: Կարգավորիչը չպետք է միջնորդավճար գանձի վճարային գործիքի փոխարկման եւ օգտագործման համար: Նա նշել է, որ ֆիատային արժույթը թվայինի փոխարկման գործընթացով կզբաղվեն առեւտրային բանկերը:
Իֆեյը նաեւ գրել է, որ CBDC-ն երկրի տարածքում կարող է օգտագործվել պետական եւ մասնավոր բոլոր պարտավորությունների վճարման համար: Նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ թվային արժույթը պետք է ընդունվի ամենուրեք, եւ «ոչ մի պետական կամ մասնավոր ստորաբաժանում չպետք է մերժի դրա ընդունումը՝ բոլոր պայմանների պահպանման դեպքում»:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: