Չինաստանի ԿԲ․ Թվային յուանը չի վտանգում ԱՄՆ դոլարի համաշխարհային գերակայությունը
21.04.2021 | 14:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ caijingmobile.com

Նա նշել է, որ մանրածախ առեւտրի համակարգի արդյունավետության բարձրացումը հիմք է հանդիսանում բիզնես գործունեության բոլոր մյուս տեսակների զարգացման համար: Միայն այս հիմքի վրա Չինաստանը կկարողանա օգտագործել թվային յուանը մեծածախ առևտրի համակարգի և միջազգային վճարումների նպատակների համար, հաղորդում է Finmarket-ը:
Թվային արժույթներ մշակելիս անհրաժեշտ է հարգել կենտրոնական բանկերի արժութային ինքնիշխանությունը և չհետևել «մեկ արժույթ բոլորի համար» սցենարին: Յուրաքանչյուր երկիր ունի մակրոտնտեսական կարգավորման իր պայմաններն ու սեփական դրամական ինքնիշխանությունը: Առանձին երկրներ դեռ ունեն արտարժույթի նկատմամբ որոշակի վերահսկողություն, որը հեշտ չէ թուլացնել:
Ըստ ժողովրդական բանկի նախկին ղեկավարի՝ տարբեր երկրների կենտրոնական բանկերի թվային արժույթների օգտագործումն անդրսահմանային վճարումներ իրականացնելու համար կդժվարանա կանոնների և դրույթների տարբերության պատճառով:
Չինաստանի թվային արժույթը կոչված չէ մարտահրավեր նետելու ԱՄՆ դոլարի համաշխարհային գերակայությանը, իր հերթին ասել է Չինաստանի ժողովրդական բանկի նախագահի տեղակալ Լի Բոն:
Նրա խոսքով՝ Չինաստանի ԿԲ-ն դիտարկում է ազգային արժույթի թվային տարբերակի պիլոտային նախագիծն ընդլայնելու հնարավորությունը, սակայն դրա պաշտոնական գործարկման ժամանակացույց չկա: Ընդլայնումը, մասնավորապես, ենթադրում է ավելի շատ քաղաքների ներառում նախագծում, ինչպես նաև թվային յուանին հասանելիության տրամադրում ոչ միայն ներքին օգտագործողներին, այլև օտարերկրյա:
Ցանկացած ապագա stablecoin-ը (ընդհանուր անվանում կրիպտոարժույթների համար, որոնք ապահովված են ազգային արժույթներով և ակտիվներով) պետք է ենթարկվի խիստ կարգավորման, եթե այն հույս ունի դառնալ լայնորեն օգտագործվող վճարային գործիք, ճիշտ այնպես, ինչպես խստորեն կարգավորվում են բանկերը կամ ֆինանսական այլ հաստատությունները, ասել է Լի Բոն։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: