Ասիական տնտեսական համաժողովը՝ մարտահրավերների եւ հեռանկարների մասին
19.04.2021 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ 24.kz

Այս մասին ասված է չինական Բոաոյում նախօրեին մեկնարկած Ասիական տնտեսական համաժողովի՝ տարածաշրջանային տնտեսական զարգացման արդյունքների եւ հեռանկարների վերաբերյալ զեկույցի մեկնաբանության մեջ:
«Համավարակը ստիպում է մեզ գնալ լուրջ զոհերի, դրա պատճառով բոլոր երկրներն ու ժողովուրդները ստիպված են վճարել իրենց կյանքով եւ առողջությամբ, տնտեսական աճով եւ սոցիալական զարգացմամբ: Այս ֆոնին համաշխարհային հանրությունն աստիճանաբար հեռանում է այն նպատակներից, որոնց անհրաժեշտ է ձգտել հանուն կայուն զարգացման:
Նման իրավիճակում անհրաժեշտ է օգտվել համավարակի բռնկումից հետո ի հայտ եկած հնարավորություններից եւ ապահովել թվային տնտեսության զարգացումը: Առաջատար բազմաթիվ ընկերություններ, որոնք ունեն համապատասխան տեխնոլոգիաներ, աշխարհագրորեն տեղակայված են Ասիայում: Ամենամեծ մարտահրավերներից մեկը, որին տարածաշրջանի երկրները պետք է պատասխանեն, թվայնացման ոլորտում ճեղքվածքը կրճատելու անհրաժեշտությունն է»,- նշվում է ՏԱՍՍ գործակալությանը տրամադրած վերլուծական փաստաթղթում:
Ընդգծվում է նաեւ, որ թվային տեխնոլոգիաների զարգացման համար հսկայական ներուժ կա:
«Քաղաքաշինության եւ սոցիալական կառավարման խնդիրները գնալով ավելի սերտորեն են կապվում թվայնացման առաջխաղացման եւ արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրման հետ: Դրանց գործարկումը որոշում է ֆինանսական հատվածի զարգացումը եւ տնտեսվարող սուբյեկտների հավասար մրցակցությունը»,- կարծում են Ասիական տնտեսական համաժողովի տարեկան զեկույցների հեղինակները:
Նրանք հիշեցրել են եւս երեք խնդրի մասին, որոնք, ինչպես սպասվում է, կխոչընդոտեն ՄԱԿ-ի երկարաժամկետ զարգացման ռազմավարության հաջող իրականացմանն աշխարհի տարբեր երկրներում. վատ էկոլոգիա եւ դրա հետ կապված կլիմայական անցանկալի փոփոխություններ, թերզարգացած առողջապահական համակարգ եւ հետամնաց ենթակառուցվածք:
Կարեւոր կոնցեպցիաների շարքում, որոնք կարող են արագացնել այդ գործընթացները, նշվում է Եվրասիական տնտեսական միության՝ Եվրոպայի եւ Ասիայի երկրների ներուժը կապակցելու գաղափարը, ինչպես նաեւ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: