Ամերիկյան Goldman Sachs եւ Morgan Stanley բանկերը մարտի 26-ին վաճառել են մոտ $19 մլրդ արժողությամբ բաժնետոմսեր, ինչը հանգեցրել է մի քանի չինական տեխնոլոգիական ընկերությունների եւ ամերիկյան մեդիա խմբերի արժեքի կտրուկ անկմանը, գրում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Financial Times-ը:Goldman Sachs-ը մինչ ԱՄՆ-ում շուկայի բացվելը փաթեթային գործարքների շրջանակում վաճառել է Baidu, Tencent Music Entertainment Group եւ Vipshop Holdings չինական ընկերությունների բաժնետոմսերը, որոնց գումարը կազմել է $6,6 մլրդ: Դրանից հետո բանկը վաճառել է ViacomCBS, Discovery, Farfetch, iQiyi եւ GSX Techedu ընկերությունների $3,9 մլրդ ծավալով բաժնետոմսերը: 26.03.2021 | 15:03 Goldman Sachs-ի բանկիրների նկատմամբ «դաժան վերաբերմունքը» լայն արձագանք է գտել Նույն օրը առավոտյան Morgan Stanley-ն վաճառեց $4 մլրդ-ի, իսկ ցերեկը՝ եւս $4 մլրդ-ի բաժնետոմս: Morgan Stanley-ն ի սկզբանե թույլ էր տալիս ներդրողներին ընտրել առանձին բաժնետոմսեր, սակայն ավելի ուշ առաջնորդվեց «բոլորը կամ ոչինչ» գործարքների ձեւաչափով, երբ թրեյդերներին առաջարկվում էր գնել հասանելի արժեթղթերի միանգամից ամբողջ զամբյուղը։ Փաթեթային գործարքները (մեծ թվով բաժնետոմսերի վաճառք արժեթղթերի շուկայից դուրս համաձայնեցված գնով) սովորական են, սակայն գործարքների մասշտաբն ու դրանց քանակը՝ ոչ, նկատում է Bloomberg-ը: Անսովոր վաճառքի արդյունքում առաջատար չինական տեխնոլոգիական հսկաների եւ ամերիկյան մեդիա կոնգլոմերատների համատեղ կապիտալիզացիան ընկավ $35 միլիարդով: 24.12.2020 | 15:19 ԱՄՆ խոշոր բանկերը 20 տարվա ընթացքում մոտ $200 մլրդ տուգանք են վճարել «25 տարվա կարիերայիս ընթացքում ես նման բան երբեւիցե չեմ տեսել»,- Bloomberg-ին ասել է շվեյցարական Bellevue Asset Management AG-ի պորտֆելային մենեջեր Միշել Քեուշը:Ինչպես գրում է CNBC-ն, բաժնետոմսերի վաճառքի հետեւում կարող է կանգնած լինել ընտանեկան ներդրումային Archegos Capital Management գրասենյակը: Այն հիմնադրել է Tiger Management-ի նախկին վերլուծաբան Բիլ Հվանգը: Ընկերությունը նշում է, որ մասնագիտանում է բաժնետիրական կապիտալում ներդրումների մեջ, առաջին հերթին՝ ԱՄՆ-ում, Չինաստանում, Ճապոնիայում, Կորեայում եւ Եվրոպայում:Goldman Sachs-ի եւ Morgan Stanley-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից: Tweet Դիտում՝ 2422