Ամերիկյան Goldman Sachs ներդրումային բանկի հետ կապված պատմությունից հետո շվեյցարական Credit Suisse-ի ղեկավարությունը տեղեկացրել է, որ միջին եւ սկսնակ մակարդակի ներդրումային բանկիրներն այս տարվա երկրորդ եռամսյակում կստանան $20,000-ի հատուկ բոնուսներ:CNBC-ի փոխանցմամբ՝ այս բոնուսները կձեւակերպվեն որպես «միանգամյա դրամական նպաստ կենսակերպի համար»: Իսկ կառավարիչ տնօրենի մակարդակից ցածր աշխատակիցները կարող են ակնկալել աշխատավարձերի բարձրացում:Հիշեցնենք, որ Goldman Sachs-ի վերլուծաբանները զեկույց էին պատրաստել, որում պատմել էին բանկում աշխատանքային պայմանների մասին: Նրանք բողոքում էին շաբաթական 98-105 ժամ աշխատելու անհրաժեշտությունից, ինչպես նաեւ իրենց ֆիզիկական եւ հոգեկան վիճակի վատթարացումից: 24.03.2021 | 13:08 Goldman Sachs-ի աշխատակիցները բողոքել են «դաժան վերաբերմունքից» Զեկույցի արդյունքներով՝ հարցվածների 77%-ն իրենց զգում են «աշխատավայրում դաժան վերաբերմունքի զոհ»: Բացարձակապես բոլորն ասել են, որ իրենց աշխատանքային գրաֆիկն ազդել է ընտանիքի եւ ընկերների հետ հարաբերությունների վրա:Այս պատմությունը լայն արձագանք գտավ բանկային շրջանակներում: Այսպես, Credit Suisse-ից բացի, Նյու Յորքում գործող Jefferies ներդրումային բանկն իր վերլուծաբաններին եւ գործընկերներին տեղեկացրեց, որ նրանք կարող են իրենց համար նվերներ ընտրել՝ ներառյալ Peloton-ի մարզասարքներն ու Apple-ի արտադրանքը:Իսկ Citigroup-ի գործադիր տնօրեն Ջեյն Ֆրեյզերը ուրբաթ օրերին արգելեց ներքին տեսազանգերը եւ սահմանեց կորպորատիվ հանգստյան օր`աշխատակիցների էմոցիոնալ վիճակը բարելավելու համար: Ինչ վերաբերում է Goldman Sachs-ին, ապա վերջինիս ղեկավարությունը խոսք է տվել արգելել աշխատել շաբաթ օրերին եւ ավելի շատ վերլուծաբանների գործի ընդունել: Tweet Դիտում՝ 2797