Հայ-իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության եւ մաքսային ձեւակերպումների պարզեցված ընթացակարգեր։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստին։ «Պարզեցված մաքսային միջանցքի» կիրառման նպատակով կողմերը, նախքան ապրանքների եւ տրանսպորտային միջոցների՝ մյուս կողմի պետության տարածք մուտք գործելը, էլեկտրոնային եղանակով փոխանակելու են տեղեկություններ ապրանքների, տրանսպորտային միջոցների եւ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների, այդ թվում՝ բեռնափոխադրողների եւ նրանց աշխատակիցների վերաբերյալ։ Տեղեկությունների փոխանակումը կիրականացվի արձանագրությամբ սահմանված կարգով եւ պայմաններին համապատասխան:«Պարզեցված մաքսային միջանցքը» նախատեսվում է կիրառել այն սուբյեկտների նկատմամբ, որոնց գործունեությունը բնորոշվում է մաքսային օրենսդրության խախտման ցածր ռիսկայնությամբ։ Պարզեցումները կիրառվելու են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների, բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, եւ բոլոր տեսակի ապրանքների համար՝ հայաստանյան եւ իրանական այն սուբյեկտների նկատմամբ, որոնք կօգտվեն «Պարզեցված մաքսային միջանցքից» կամավորության սկզբունքով։ Tweet Դիտում՝ 802