ՀՀ քաղաքացիների 55%-ը կողմ է ԵՏՄ-ում միասնական արժույթի ներդրմանը

16.10.2015 | 14:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի եւ Բելառուսի բնակչության հետաքրքրվածությունը եվրասիական ինտեգրացիայի հանդեպ վերջին տարվա ընթացքում նվազել է:

Այս մասին են վկայում Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի «Ինտեգրացիոն ծանրաչափ» ամենամյան ուսումնասիրության արդյունքները:

2015թ. հարցմանը մասնակցել է Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի ավելի քան 11 հազար բնակիչ:

Ռուսաստանում եւ Ղազախստանում ԵՏՄ-ի կողմնակիցների թիվը կազմել է համապատասխանաբար 78% եւ 80%: Հայաստանում եւ Բելառուսում այդ ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 56% եւ 60%, ինչը 8 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա արդյունքներից:

Բացի այդ, Հայաստանում նկատվում է ԵՏՄ անդամակցությանը անտարբեր կամ բացասական վերաբերվող մարդկանց թիվը: Միեւնույն ժամանակ, հետազոտության համաձայն, հարցված ՀՀ քաղաքացիների 55%-ը կողմ է արտահայտվել ԵՏՄ-ում միասնական արժույթի ներդրմանը:

Հետազոտության ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով:

Դիտում՝ 26355

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW