Կառավարությունը լրացումներ եւ փոփոխություններ է կատարել օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձի կարգում։ Ըստ հիմնավորման՝ գործող կարգավորմամբ ԱԱՀ-ի վերադարձը հնարավոր է, եթե մեկ օրացուցային օրվա ընթացքում կատարված գնումների արժեքը գերազանցում է սահմանված նվազագույն շեմը (50,000 դրամ)։ Նշվում է, որ վերանայվում է մեկ օրացուցային օրվա ընթացքում կատարված գնումների արժեքի նվազագույն շեմը։ Հետագայում նախատեսվում է քննարկել նաեւ գործող կարգավորմամբ սահմանված՝ ՀՀ-ից ցամաքային տրանսպորտով մեկնելու դեպքում օտարերկրյա անձին ԱԱՀ-ի գումարների փոխհատուցումը տարվա ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ իրականացնելու, ինչպես նաեւ փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հանրագումարի՝ 350 հազար դրամը չգերազանցելու սահմանափակումների վերացման հարցը, եթե փաստացի տվյալները վկայեն, որ նման սահմանափակումների անհրաժեշտությունն այլեւս բացակայում է։ Tweet Դիտում՝ 630